Դեզիրե Էկարե
![]() | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1939 |
Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար |
Մահացել է | փետրվարի 16, 2009 (69 տարեկան) |
Մահվան վայր | Աբիջան |
Կրթություն | Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
IMDb | ID ID 0248310 |
Դեզիրե Էկարե (ֆր.՝ Désiré Ecaré, ապրիլի 15, 1939, Աբիջան, Կոտ դ'Իվուար - փետրվարի 16, 2009, Աբիջան[1]), կոտդիվուարցի կինոռեժիսոր[2], ում լայն ճանաչում ու համբավ է բերել 1985 թվականին նկարահանած և Կաննի հեղինակավոր միջազգային կինոփառատոնի FIPRESCI մրցանակին արժանացած «Կանանց դեմքերը» («Visages de femmes») կինոնկարը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեզիրե Էկարեն իր կյանքի վաղ շրջանի տարիների մեծ մասն անց է կացրել Աբիջանում։ Սովորել է Դալոայի կաթոլիկ քոլեջում, ապա՝ d'Orientation du Plateau քոլեջում, Lycée Classique d'Abidjan լիցեյում[4]։ 1959 թվականից հաճախել է Աբիջանի դրամատիկական արվեստների կենտրոնի պարապմունքներին։ 1961 թվականի սեպտեմբերին Կոտ դ՛Իվուարից մեկնել է Ֆրանսիա, որտեղ շարունակել է ուսումնառությունը, ստացել փորձարարական գիտությունների բակալավրի աստիճան[4]։ Դրանից հետո ընդունվել է Փարիզի Բլանշ փողոցում գտնվող դրամատիկական արվեստների կենտրոն, որտեղ երկու անգամ մրցանակի է արժանացել՝ որպես լավագույն ուսանողներից մեկը։ Հաջորդել է ուսումնառությունը Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում, որն ավարտել է՝ ստանալով ռեժիսորի որակավորում[4]։
Ստեղծագործական իր գործունեությունը Դեզիրե Էկարեն սկսել է որպես դերասան՝ ընդգրկվելով Ժան-Մարի Սեռոյի ղեկավարած «Compagnie du Toucan» թատերախմբում[4]։ Նրա ռեժիսորական առաջին աշխատանքը եղել է «Համերգ աքսորվածի համար» («Concerto pour un exil») կարճամետրաժ կինոնկարը, որն արժանացել է ֆրանսիական Եր (Hyères) քաղաքում անցկացված կինոփառատոնի մրցանակին «Երիտասարդ կինո» անվանակարգում[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որպես ռեժիսոր
- 1967 - Concerto pour un exil (+ սցենարի, երկխոսությունների, մեկնությունների հեղինակ և մոնտաժորդ)
- 1969 - Femme nue, femme noire = À nous deux, France (+ սցենարիստ)
Լիամետրաժ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որպես ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
- 1985 - Visages de femmes (Էժեն Սիսե Ռոլանի, Սիդիկի Բակաբայի, Ալբերտեն Ն՞Գեսանի, Կուադիո Բրուի, Մայիլե Վերոնիկայի մասնակցությամբ)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Côte d'Ivoire: Cinéma - Désiré Ecaré n'est plus, AllAfrica.com, 17 février 2009
- ↑ «Cote d'Ivoire: Cinéma - Désiré Ecaré n'est plus» (French). AllAfrica.com. 2009 թ․ փետրվարի 17. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ africine.org
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Richard Bonneau, Écrivains, cinéastes et artistes ivoiriens : aperçu bio-bibliographique, Abidjan; Dakar, NEA, 1973, 175 p. (lire en ligne Արխիվացված 2022-01-25 Wayback Machine), pp. 73-75
- ↑ «Africiné». www.africine.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Filmographie». www.africine.org. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- « Une nouvelle étape dans le cinéma africain : la victoire au Festival d'Hyères du réalisateur ivoirien Désiré Ecaré», Fraternité Matin, n°|1033, 7 mai 1968, p.|7.
- « Après le sénégalais Sembène Ousmane, l'ivoirien Désiré Ecaré voit son talent consacré à Cannes», Fraternité Matin, n°|1061, 11 juin 1968, p.|7.
- « Samedi 20 juin au cinéma Le Paris, grande première des galas des films de Désiré Ecaré : A nous deux, France et Concerto pour un exil », Fraternité Matin, n°|1670, 1670, 16 juin 1970, p.|7.
- Jacques Aumont, « En marge de Hyères : entretien avec Désiré Ecaré », Cahiers du cinéma, n°|203, août 1968, p.|21-22.
- « La consécration de Désiré Ecaré», Eburnéa n°|37, juin 1970, p.|26.
- Michel Capdenac, « Concerto pour un exil », Les Lettres Françaises, avril, 1970.
- Henry Chapier, « Concerto pour un exil », Combat, 25 août 1969.
- Michel Ciment, « Concerto pour un exil », Positif, n°|97, été 1968, p.|32-36.
- Claude Gérard, « Le XXe Festival du cinéma français : un enrichissement général», Fraternité Matin, n°|1125, 27 août 1968, p.|7.
- Claude Gérard, « Concerto pour un exil », Fraternité Matin, n°|1932, 26 avril 1971, p.|4.
- Guy Hennebelle, « Naissance d'un cinéma ivoirien : Concerto pour un exil, opus 1 de Désiré Ecaré », Afrique Littéraire et Artistique, n°|4, avril 1969, p.|75-81.
- « Concerto pour un exil », Jeune Afrique, 27 mai 1968.
- « Concerto pour un exil», Les Lettres françaises, 15 mai 1968
- « Concerto pour un exil», Les Nouvelles littéraires, 9 mai 1968.
- René Prédal, « Désiré Ecaré », Jeune cinéma, n°|34, novembre 1968, p.|4-8.
- « Désiré Ecaré : encore un nouveau film! », Fraternité Matin, n°|1260, 4 février 1969, p.|7.
- Jean Rouch, « Le festival de d'Hyère a révélé un nouveau chef de file du cinéma africain : l'Ivoirien Désiré Ecaré », France Eurafrique, n°|195, Paris, 1968, p.|47-48.
- « La consécration de Désiré Ecaré », Eburnéa, n°|37, 1970, p.|26
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Curry, Ginette. Awakening African Women: The Dynamics of Change. Cambridge Scholars Press, London. January 4, 2004. [1].
- Դեզիրե Էկարե Internet Movie Database կայքում
|