Աբու Մանսուր Մուհամմադ Իբն Ահմեդ կամ Դաքիքի (10-րդ դար, Խորասան, Իրան - 977), պարսկա-տաջիկական բանաստեղծ[1]։ Դաքիքիից պահպանվել են մեկ քասիդ, քնարական բանաստեղծություններ և «Շահնամե»-ից գլուխներ (988 երկտող, ըստ որոշ աղբյուրների՝ 5 հազար երկտող), որոնք Ֆիրդուսին ընդգրկել է համանուն դյուցազներզության մեջ։ Արդեն իսկ պատանեկան տարիքում Դաքիքին աչքի է ընկել բանաստեղծական ձիրքով։ 25 տարեկանից դարձել է պալատական բանաստեղծ[2]։ Սպանվել է ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում՝ մոտավորապես 35 տարեկան հասակում, իր ստրուկի ձեռքով։
Դաքիքին շուբիյայի ներկայացուցիչ է, հոսանք, որն արտահայտում է խալիֆաթից անկախ լինելու ձգտում և փառաբանում հայրենի ավանդույթներն ու սովորույթները։ Դաքիքիի բանաստեղծություններն աչքի են ընկնում լեզվի պատկերավորությամբ, փոխաբերությունների առատությամբ։
Frye R. N. (1975)։ «The Sāmānids»։ in Frye R. N.։ The Cambridge History of Iran, Volume 4: From the Arab Invasion to the Saljuqs։ Cambridge: Cambridge University Press։ էջեր 136–161։ ISBN978-0-521-20093-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 320)։