Դարյա Շեստակովա
Դարյա Շեստակովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Дарья Шестакова |
Մասնագիտացում՝ | ռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 16, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ուժգորոդ, Ուկրաինա |
Դարյա Ստանիսլավովնա Շեստակովա (ռուս.՝ Дарья Станиславовна Шестакова, օրիորդական ազգանունը՝ Բոբկովա, Бобкова[1][2], փետրվարի 16, 1996, Ուժգորոդ, Ուկրաինա[3][4]), ռուս ռեգբիստ, ԲԿՄԱ ակումբի խաղացող։ Ռեգբի-7-ի Եվրոպայի չեմպիոն (2016, 2017[5], 2018, 2019, 2021), ռեգբի-15-ի Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր (2015)։ Ռուսաստանի միջազգային դասի սպորտի վարպետ[6], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ուժգորոդում, հետագայում տեղափոխվել է Չելյաբինսկ։ Սովորել է թիվ 138 դպրոցում, նրա դասընկերներից մեկը եղել է բասկետբոլիստ Կիրիլ Պիսկլովնը (2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (բասկետբոլ 3x3)։ Դարյան զբաղվել է թեթև ատլետիկայով (բարձրացատկ) և դարձել սպորտի վարպետի թեկնածու, սակայն հետագայում սկսել է զբաղվել ռեգբիով[8]։ Քույրը՝ Արինա Բիստրովան, նույնպես ռեգբիստ է, Դարյայի հետ դարձել է 2016 և 2017 թվականների Եվրոպայի չեմպիոն Ռուսաստանի ռեգբիի հավաքականի կազմում[9], Հանդես է գալիս «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե» ակումբում և Ռուսաստանի ռեգբի-7-ի հավաքականում, բազմիցս ներգրավվել է ռեգբիի Համաշխարհային սերիայի խաղերին․ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Դուբայում անցկացված էտապում նվաճել է բրոնզե մեդալներ[10]։
Դարյան զբաղվում է բարեգործական գործունեությամբ. 2017 թվականի սեպտեմբերի 20-ին մասնակցել է «Մարզաշապիկը նվիրում է կյանք» (ռուս.՝ «Футболка дарит жизнь») հիմնադրամի կողմից Դմիտրի Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ԲԿ-ի հիվանդ երեխաների համար կազմակերպված միջոցառմանը[11]։
2021 թվականին հանդես է եկել Եվրոպայի ռեգբիի առաջնության երկու փուլերում՝ Լիսաբոնում և Մոսկվայում[12] и Москве[13]՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն իր կարիերայում։ Նույն թվականի հուլիսին ընդգրկվել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին[14][15][16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Дарья Бобкова (Шестакова): «Мы сделаем все, что от нас требуется для победы в чемпионате Европы»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Спортсменки из Подмосковья в составе сборной России завоевали золото в регби на чемпионате Европы (ռուս.)
- ↑ Список сборных России по регби 2018 года Արխիվացված 2018-10-11 Wayback Machine (ռուս.)
- ↑ Две москвички в составе сборной России на чемпионат Европы по регби (ռուս.)
- ↑ Подмосковные регбистки в составе сборной РФ победили на чемпионате Европы Արխիվացված 2018-10-12 Wayback Machine (ռուս.)
- ↑ ПРИКАЗ "О ПРИСВОЕНИИ СПОРТИВНОГО ЗВАНИЯ "МАСТЕР СПОРТА РОССИИ МЕЖДУНАРОДНОГО КЛАССА" от 02.10.2017 г. № 127-нг Արխիվացված 2018-05-01 Wayback Machine (ռուս.)
- ↑ «Приказ Министерства спорта Российской Федерации от 17 октября 2018» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 28-ին.
- ↑ Легкоатлетка из Челябинска в составе сборной России по регби-7 выступила на Олимпиаде-2020
- ↑ "РГУТИС-ПОДМОСКОВЬЕ" – ЛУЧШИЙ В ПЕРВОМ ТУРЕ ЧЕМПИОНАТА РОССИИ (ռուս.)
- ↑ Подмосковные регбистки стали призёрами этапа Мировой серии в Дубае (ռուս.)
- ↑ Марина Кукина и Дарья Шестакова поучаствовали в акции благотворительного фонда «Футболка дарит жизнь» Արխիվացված 2018-06-13 Wayback Machine (ռուս.)
- ↑ Андрей Кузин объявил состав на Лиссабон
- ↑ Андрей Кузин внес изменения в состав сборной России
- ↑ «Мария Погребняк: Не могла представить, что смогу играть в сборной». rugger.info. 2021 թ․ հուլիսի 11. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Определен состав женской сборной России по регби-7 на Олимпиаду в Токио» (ռուսերեն). ТАСС. 2021 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Rugby Sevens - ROC vs Great Britain - Pool A Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.