Արինա Մոսկալենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արինա Մոսկալենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ռեգբի յունիոն խաղացող
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 6, 1996(1996-02-06) (28 տարեկան)
Ծննդավայր՝Ուժգորոդ, Ուկրաինա

Արինա Ստանիսլավովնա Մոսկալենկո (ռուս.՝ Арина Станиславовна Москаленко, նախքան ամուսնությունը՝ Բիստրովա, Быстрова, փետրվարի 6, 1996(1996-02-06), Ուժգորոդ, Ուկրաինա), ռուս ռեգբիստ «РГУТИС-Подмосковье» ակումբի խաղացող[1]։ Եվրոպայի չեմպիոն (2016, 2017[2], 2018), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբիով զբաղվել սկսել է 2014 թվականի սեպտեմբերից, ավելի վաղ զբաղվել է բարձրացատկով (13 տարեկանում ստացել է սպորտի վարպետի թեկնածուի կոչում), ամերիկյան ֆուտբոլով (ոչ կոնտակտային տարբերակով)։ Հրավիրվել է «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոսկովիե»՝ իր քրոջ հետ փորձաշրջան անցնելու։ 2015 թվականին Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչը եղել է Արինա Մոսկալենկոյի դեբյուտային ելույթը համառուսաստանյան պաշտոնական մրցաշարերում։ Նույն թվականին նվաճել է Ռուսաստանի գավաթը[3]։

Ընդգրկվել է Ռուսաստանի ռեգբի-7 հավաքականում, նորամուտը նշել է 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ավստրալիայի դեմ Ռուսաստանի հավաքականի խաղում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում (մինչ այդ խաղադաշտ դուրս չէր եկել)՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին երեք րոպեներին[4]։ Արդյունքում թիմը նվաճել է արծաթե մեդալներ։ Արինա Մոսկալենկոն նաև ներգրավվել է 2017/2018 մրցաշրջանի համաշխարհային սերիայի խաղերին (այդ թվում՝ Դուբայի[5], որտեղ նվաճել է բրոնզե մեդալներ[6] և Սիդնեյի[7] էտապներում)։ Երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2016, 2017 և 2018 (երկու փուլով)[8][9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկվորյակ քույր՝ Դարյա Շեստակովան, որը նույնպես Ռուսաստանի ռեգբի-7-ի հավաքականի և «ՌԳՈՒՏԻՍ-Պոդմոկովիեի» խաղացող է։

Ամուսինը՝ Դենիս Մոսկալենկոն, «Մոսկովսկիե Դրակոնի» ակումբի ռեգբիստ է։ Նրանց դուստրը՝ Լյուդմիլան, ծնվել է 2021 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]