«Դարման», բժշկա-առողջապահական և գիտական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1920-1922 թվականներին (1921 թվականին՝ «Դարման-Տայբուժակ»), Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Օ․ Փափազյան։ Հրատարակություն Կոստանդնուպոլսիհայ բժշկական միության։ Լայն տեղ է հատկացրել ընտանեկան, դպրոցական, պատանիների և երիտասարդների առողջապահության հարցերին, տպագրել հանրամատչելի նյութեր փոխանցիկ հիվանդությունների, համաճարակների և դրանց կանխարգելիչ միջոցների մասին։ Լուսաբանել է Կարմիր խաչի ընկերության Պոյսի և գավառի մասնաճյուղերի, ինչպես նաև բժիշկների, դեղագործների և ատամնաբույժների միությունների գործունեությունը։ Գրախոսել և ժողովրդականացրել է առողջապահական բնույթի գրքեր։ Զետեղել է համաշխարհային և հայ բժշկագիտությանպատմության վերաբերյալ նյութեր։ Ունեցել է ֆրանսիական բաժին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 316)։