Դարիուշ Կուբիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դարիուշ Կուբիցկի
Dariusz Jan Kubicki
Dariusz Kubicki.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Poland.svg Լեհաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 1963(1963-06-06)[1] (56 տարեկան)
Ծննդավայր Kożuchów, Gmina Kożuchów, Nowa Sól County, Lubusz Voivodeship, Լեհաստան
Հասակ 177 սմ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Լեհաստան Լեխիա (Զելյոնա Գուրա)
1981-1983 Լեհաստան Ստալ (Մելեց) 24 (2)
1983-1992 Լեհաստան Լեգիա 190 (4)
1992-1994 Անգլիա Աստոն Վիլլա 25 (0)
1994  Անգլիա Սանդերլենդ 15 (0)
1994-1997 Անգլիա Սանդերլենդ 121 (0)
1998-1998 Անգլիա Վուլվերհեմպտոն 13 (0)
1998  Անգլիա Տրանմիր Ռովերս 12 (0)
1998 Անգլիա Կարլայլ Յունայթեդ 7 (0)
1998-1999 Անգլիա Դարլինգտոն 3 (0)
Ազգային հավաքական
1982—-1991 Լեհաստան Լեհաստան 46 (1)
Մարզչական կարիերա
1999 Լեհաստան Լեգիա
2003-2004 Լեհաստան Պոլոնիա (Բիտոմ)
2007-2008 Լեհաստան Լեխիա (Գդանսկ)
2008-2009 Լեհաստան Զնիչ
2010-2012 Լեհաստան Վիսլա (Պլոցկ)
2012 Ռուսաստան Սիբիր մարզիչ
2012 Ռուսաստան Սիբիր պաշ․
2013 Լեհաստան Պոդբեսկիձե
2013 Ռուսաստան Սիբիր
2014-2015 Լեհաստան Օլիմպիա
2015 Լեհաստան Պոդբեսկիձե
2016-2017 Լեհաստան Զնիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դարիուշ Յան Կուբիցկի (լեհ.՝ Dariusz Jan Kubicki, հունիսի 6, 1963(1963-06-06)[1], Kożuchów, Gmina Kożuchów, Nowa Sól County, Lubusz Voivodeship, Լեհաստան), լեհ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարիուշ Կուբիցկին իր կարիերան սկսել է որպես պաշտպան Լեհաստանում, որտեղ հանդես է եկել «Ստալ» (Մելեց) և «Լեգիա» ակումբներում։ 1991 թվականին տեղափոխվել է անգլիական «Աստոն Վիլլա» ակումբ, որը հանդես էր գալիս անգլիական Պրեմիեր լիգայում։ Հետագայում հանդես է եկել «Սանդերլենդ», «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս», «Տրանմիր Ռովերս», «Կարլայլ Յունայթեդ» և «Դարլիգտոն» ակումբներում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի կազմում Դարիուշ Կուբիցկին անցկացրել է 46 խաղ և խփել 1 գնդակ, մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը[2]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ աշխատել է «Լեգիա», «Լեխիա» և «Զնիչ» ակումբներում: 2012 թվականին ընդգրկվել է «Սիբիր» ակումբի մարզչական շտաբում: Ալեքսեյ Միլլերի՝ պաշտոնից հեռաալուց հետո եղել է գլխավոր մարզչի պաշտոնակատար: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է ՖԱԼ 5 հանդիպում՝ չկչելով ոչ մի պարտություն: 2013 թվականի հունվարին դարձել է «Պոդբեսկիձե» ակումբի գլխավոր մարզիչ, որը հանդես էր գալիս Էքստրակլասում: Կուբիցկու գլխավորությամբ թիմը, որ մինչ այդ ամբողջ առաջին տուրում հավաքել էր ընդամենը 6 միավոր, անցել է նախամրցաշրջանային նախապատրաստությունն ու Լեհաստանի առաջնության վերսկսումից հետո հաջորդ 4 խաղերում հավաքել է 5 միավոր՝ զիջելով միայն առաջնության առաջատար «Լեգիային» և բարձրացել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականից: 2013 թվականի մարտի 21-ին Կուբիցկին դարձել է «Սիբիր» ակումբի գլխաոր մարզիչ՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[3]: 2013 թվականի հոկտեմբերի 11-ին ակումբի տնօրենների խորհրդի որոշմամբ «Սիբիր» ակումբը երկկողմանի համաձայնությմբ խզել է Դարիուշ Կուբիցկու հետ պայմանագիրը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]