Դավիթ Քոչարյան (քաղաքական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1975[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Դավիթ Ժորայի Քոչարյան (մարտի 10, 1975[1], Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիթ Քոչարյանը ծնվել է 1975 թվականի մարտի 10-ին Հրազդանում։ 1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 1996 թվականին ավարտել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տնտեսագետ։ 2007 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ֆակուլտետը։ Մարզիչ-մանկավարժ։ 1999 -2000 թվականներին աշխատել է «Ծաղկաձորի ԳՄՀ» ՊՓԲԸ գանձապահ, 2000-2001 թվականներին՝ ընդհանուր հարցերի գծով փոխտնօրեն, 2001-2007 թվականներին՝ հյուրանոցային ծառայության տնօրեն։ 2002 թվականին ընտրվել, 2005 թվականին վերընտրվել է Հրազդան քաղաքային համայնքի ավագանու անդամ։ 2008-2012 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության մաքսային տեսուչ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից և դարձել ԲՀԿ խմբակցության անդամ[2]։ 2014 թվականի ապրիլին դիմում է ներկայացնել վայր դնելու մանդատը, սակայն հետո ետ է վերցրել[3]։ 2015 թվականի փետրվարին լքել է ԲՀԿ խմբակցությունը[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1022&lang=eng
- ↑ «National Assembly of Armenia». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
{{cite web}}
: Text "Official Web Site" ignored (օգնություն); Text "parliament.am" ignored (օգնություն) - ↑ «ԲՀԿ-ն լքեց ևս մեկ պատգամավոր». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Դավիթ Քոչարյանը ԲՀԿ խմբակցության քարտուղարին մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
|