Դավիթ Քերթող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Քերթող
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուհայերեն

Դավիթ Քերթող, 5-րդ դարի հայ բանաստեղծ, «Տիգրան և Աժդահակ» առասպելի բանաստեղծական մշակման հեղինակը։

Դավթի վերաբերյալ միակ հիշատակումը գտնվում է Դիոնիսիոս Թրակացու «Քերականության արվեստը» աշխատության թարգմանության մեջ, որտեղ անանուն թարգմանիչը, բանաստեղծական ժանրերից մեկի մասին որպես օրինակ, բերում է Դավթի պոեմի տողերից մեկը[1][2]։ Այդ մի քանի տողերում հիշատակվում են հայոց արքա Տիգրանը և նրա քույրը՝ Տիգրանուհին։ Բանաստեղծությունը կրկնում է «Տիգրան և Աժդահակ» առասպելի սյուժեն, որը պահպանվել էր Մովսես Խորենացու մոտ և պատմում հայոց Տիգրան արքայի և Մարաստանի Աժդահակի մասին[3]։ «Քերականության արվեստի» մեկ այլ թարգմանության մեջ նույն Դավիթը հիշատակվում է որպես «Հայ-մարաստանյան պատերազմ» երկի հեղինակ[1]։ Ամենայն հավանականությամբ, հենց այդպես է Դավիթն անվանել «Տիգրան և Աժդահակ» առասպելի սեփական մշակումը։ Մանուկ Աբեղյանը, վերլուծելով Խորենացու Տիգրանի և Աժդահակի մասին պատմությունը, եկել է այն եզրակացության, որ պատմության հիմքում անկասկած պետք է ընկած լինի ինչ-որ բանաստեղծություն, որի հեղինակը, հավանաբար, հենց Դավիթն է։ Սակայն, հենց Խորենացին իր աղբյուրների շարքում չի հիշատակում Դավիթ Քերթողին[3]։

Որոշ գիտնականներ երբեմն պնդում են, որ Դավիթ Քերթողը նույն Դավիթ Անհաղթն է։

Դավիթի պոեմի պահպանված տողերը հրապարակվել է 1850 թվականին Բազմավեպում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Мурадян А. Н. К вопросу о личности, времени и научном наследии Давида Непобедимого // Историко-филологический журнал Национальная академия наук Республики Армения. — 1981. — № 1. — С. 194—216.
  2. 2,0 2,1 Базмавеп — 1850 —№ 12—С. 345
  3. 3,0 3,1 М. Абегян Труды. — изд-во АН АрмССР, 1966. — Т. 1. — С. 104—115.