Դավիթ Սաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Սաթյան
Ծնվել էօգոստոսի 17, 1979(1979-08-17) (44 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Դավիթ Արամի Սաթյան (օգոստոսի 17, 1979(1979-08-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2013)։ Հայ կոմպոզիտոր, երգահան։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011) Արամ Սաթյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Սաթյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 17-ին Երևանում, հայ կոմպոզիտոր Արամ Սաթյանի ընտանիքում։ 1993 թվականին ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի, 1996 թվականին՝ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, որն ավարտել է 2001 թվականին (Արամ Սաթյանի դասարան)։ 2002-2004 թվականներին կատարելագործվել «Maastricht» երաժշտական ակադեմիայում (Ջ. Սլանգենի դասարան, Հոլանդիա), 2009 թվականին՝ Լոնդոնի «King’s College» համալսարանի ասպիրանտուրայում (ղեկավարներ՝ Ջ. Բենջամին, Ս. Միլստայն)։

Հեղինակել է «Երեք ակնթարթ» նվագախմբային կոնցերտը, «In Memoriam»-ը՝ ջութակի և նվագախմբի, «Non Stop» և «Pass» (մաս 1, 2, 2003, 2007) ստեղծագործությունները՝ փողային նվագախմբի, դաշնամուրի և կոնտրաբասի համար, կվարտետներ (№ 1, «Duplex», «Tango à la Modern»), դաշնամուրային, անսամբլային («Տարօրինակ ժամանակներ»՝ 15 մենակատարի համար և այլն), ջազային և այլ գործեր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 – Ջազային դաշնակահարների «Լեյդենի ջազային մրցույթի» 1-ին մրցանակ (Հոլանդիա),
  • 1998 – Հայ կոմպոզիտորների միության հատուկ մրցանակ,
  • 2008 – Ջազային դաշնակահարների մրցույթի 2-րդ մրցանակ (Շվեյցարիա),
  • 1996 – «Ամադեուս» միջազգային մրցույթի ոսկե մեդալ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։