Դավիթ Հակոբյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դավիթ Հակոբյան (այլ կիրառումներ)
Դավիթ Սուրենի Հակոբյան
հայ․՝ Դավիթ Հակոբյան
Դավիթ Հակոբյան 05.jpg
Դավիթ Հակոբյանը 2007 թվականին
Ծնվել էհունվարի 1, 1950(1950-01-01)
ԾննդավայրԲերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 29, 2014(2014-09-29) (64 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունթերապևտ
ԱշխատանքՀայաստանի Մարքսիստական կուսակցության գլխավոր քարտուղար

Դավիթ Հակոբյան (հունվարի 1, 1950(1950-01-01), Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 2014(2014-09-29), Երևան, Հայաստան[1], 2014, Երևան), հայ քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականին ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը, 1973 թվականին՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ բժիշկ-թերապևտի մասնագիտությամբ։ 1973-1976 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Առողջապահության մինիստրությանն առընթեր 4-րդ վարչությունում որպես բժիշկ-օրդինատոր։ 1976-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։

1997 թվականին հիմնադրել և մինչև մահ գլխավորել է Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը։ 1978 թվականից աշխատել է Երևանի թիվ 12 պոլիկնիկայում՝ թերապևտիկ բաժնի վարիչ[2]։

Վերջին անգամ ընտրություններին մասնակցել է 2012 թվականին՝ գրանցվելով պատգամավորության մեծամասնական թեկնածու, 41-րդ ընտրատարածքում։ Ընտրությունների արդյունքում հավաքել է 2372 ձայն և զբաղեցրել է վերջին՝ չորրորդ, տեղը[3]։

2007 թվականի ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման ընտրությունների ժամանակ, Հակոբյանը առաջադրվել էր կրկին 41-րդ ընտրատարածքում։ Նրա միակ մրցակիցը Հակոբ Հակոբյանն էր։ Ընտրության արդյունքներով Դավիթ Հակոբյանը հավաքել էր 7 638 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ 21 553[4]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտին Հակոբյանը սրտի կաթված էր ստացել և համապատասխան բուժում էր ստացել Ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]