Դավիթ Դավիթախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Դավիթախանյան
վրաց.՝ დავითხანიანი დავით გრიგოლის ძე
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1888(1888-03-17)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 7, 1957(1957-08-07) (69 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Դավիթ Գրիգորի Դավիթխանյան (վրաց. დავითხანიანი დავით გრიგოლის ძე, մարտի 17, 1888(1888-03-17), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 7, 1957(1957-08-07), Բուենոս Այրես, Արգենտինա), հայ քաղաքական գործիչ, Վրաստանի հիմնադիր խորհրդարանի անդամ (1919-1921)։ Դաշնակցություն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Դավիթխանյանը սովորել է Երևանի թեմական դպրոցում, ավարտել Թիֆլիսի առևտրային ուսումնարանը։ Պատրաստվել է ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանում, սակայն 1908 թվականի ապրիլի 11-ին ձերբակալվել է քաղաքական գործունեության համար և մեկ տարի անցկացրել բանտում։ Ազատ արձակվելուց անմիջապես հետո՝ 1910 թվականին, կրկին ձերբակալվել և արտաքսվել է Ռուսաստան, որտեղից նրան հաջողվել է մեկնել արտասահման։ 1914 թվականին ստացել է քաղաքատնտեսության աստիճան Լայպցիգի առևտրային ինստիտուտից։

1914 թվականին վերադարձել է Թիֆլիս։ 1918 թվականին ընտրվել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, որտեղ ներկայացրել է Դաշնակցություն կուսակցությունը։ 1919 թվականի սեպտեմբերին ընտրվել է Վրաստանի Հանրապետության Հիմնադիր խորհրդարանի անդամ Դաշնակցություն կուսակցության ցուցակով, 1919 թվականի նոյեմբերի 7-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Եղել է Վրաստանում ՀՀ սննդի և մատակարարման նախարարության ներկայացուցիչը։ 1921 թվականին՝ Վրաստանի խորհրդայնացման ժամանակ, հեռացել է Վրաստանից և մինչև 1923 թվականը բնակվել Ստամբուլում։ Հետո տեղափոխվել է Բեռլին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ 1945-1949 թվականներին ապրել և աշխատել է Շտուտգարտում, այնուհետև տեղափոխվել Փարիզ։ 1951 թվականից ընտանիքի հետ ապրել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, որտեղ աշխատել է «Արմենիա» օրաթերթի վարչական բաժնում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ირაკლი ხვადაგიანი. საქართველოს დამფუძნებელი კრება 1919. საბჭოთა წარსულის კვლევის ლაბორატორია. თბილისი, 2016, გვ. 215.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

დავით დავითხანიანი