Դավիթ Գրիգորյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Դավիթ Գրիգորյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1982(1982-12-28)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Հայկական ԽՍՀ ԽՍՀՄ, Երևան
Հասակ 178
Քաշ 75
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999 Հայաստան Երևան 16 (0)
1999 Հայաստան Դվին 3 (0)
2000—2004 Հայաստան Միկա 96 (24)
2005—2007 Ղազախստան Եսիլ Բոգատիր 46 (3)
2007—2009 Հայաստան Միկա 13 (2)
2009—2013 Հայաստան Ուլիս 111 (13)
2013—2014 Հայաստան Արարատ (Երևան) 26 (2)
2014—2015 Հայաստան Միկա 21 (1)
Ազգային հավաքական
2004—2005 Հայաստան Հայաստան 8 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դավիթ Գրիգորյան (դեկտեմբերի 28, 1982(1982-12-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, խաղում է պաշտպանի դիրքում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին, «Երևան» ակումբում: Այդ նույն թվականին Դավիթը ևս խաղացել է լրացուցիչ 3 խաղ «Դվին» ակումբի կազմում:

2000 թվականից մինչև 2004 թվականը խաղացել է «Միկա» ֆուտբոլային ակումբում: Անցկացրել է 96 խաղ և դարձել է 24 գոլի հեղինակ: Դեբյուտային խաղը կայացել է 2000 թվականի ապրիլի 4-ին, «Զվարթնոց»ի դեմ խաղում:

2005 թվականին, անցկացրել է երկու մրցաշրջան Ղազախստանի «Եսիլ Բոգատիր» ֆուտբոլային ակումբի կազմում: 2007 թվականին վերադարձել է «Միկա» ակումբ և խաղացել է մինչև 2009 թվականը: 4 մրցաշրջան անցկացրել է «Ուլիս» ակումբում, դրանից հետո տեղափոխվել է «Արարատ» ակումբ:

2014 թվականի ամռանը Դավիթը նորից վերադարձել է «Միկա»:

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբյուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական տեղի է ունեցել 2004 թվականի փետրվարի 18-ին Հունգարիայի դեմ խաղում (0:2): Վերջին խաղը խաղացել է 2006 թվականի աշխարհի առաջնությունում, Ռումինիայի դեմ խաղում (2005 թվական, հունիսի 8): Ի վերջո, Գրիգորյանը ազգային հավաքականում անցկացրել է 8 խաղ:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2004 5 0
2005 3 0
Total 8 0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.