Դավանություն հավատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավանություն հավատո

«Դավանություն հավատո», հանուն Հռոմի սբ աթոռի՝ Կղեմես VIII պապի՝ արևելյան եկեղեցիների առաջարկած դավանության համառոտ շարադրանքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է 1596 թվականին Հռոմում՝ Ուրբանյան տպարանում՝ հայերեն և լատիներեն։ Տիտղոսաթերթին՝ «Կարճառօտս ի դաւանութէնէ սուրբ հաւատոյ...» (26 էջ, 80)։

Տպագրվել է նաև 1678 թվականին նույն տպարանում՝ հայերեն և լատիներեն։ Հայերեն բնագիրը համարակալված է հայատառ, լատիներենը՝ արաբատառ (47 էջ, 8o, 11,5 x 7 սմ)։

«Դաւանութիւն հաւատոյ Գաղղիայի եւ Հելվետիայի բարեկարգեալ եկեղեցիներուն» խորագրով տպագրվել է 1846 թվականին Զմյուռնիայում՝ Գուլիելմոս Գրիֆիտի տպարանում. «Հաւաքումն Բրոթէսդանդ ըսուած քրիստոնէից գործածած հաւատոյ դաւանութեանց եւ քրիստոնեականաց» 4 ինքնուրույն մասերից բաղկացած ժողովածուների 2-րդ մասն է։

Տպագրության տարեթիվը նշված է 1845 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։