Դանիել Մագայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիել Մագայ
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`սուսերամարտիկ
Երկիր`Flag of Hungary.svg Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ`ապրիլի 6, 1932(1932-04-06) (87 տարեկան)
Ծննդավայր`Սեգեդ, Հունգարիա

Դանիել Մագայ (հունգ.՝ Dániel Magay, ապրիլի 6, 1932(1932-04-06), Սեգեդ, Հունգարիա), սուսերամարտի օլիմպիական և աշխարհի ոսկե մեդալակիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Մագայը ծնվել է Հունգարիայի Սեգեդ քաղաքում: Ավագ դպրոցն ավարտելուց հետո սուսերամարտ է պարապել իտալացի սուսերամարտի վարպետ Էդուարդո Արմենտանոյի մոտ, ով Հունգարիա էր եկել այլ երկրների սուսերամարտի վարպետների ծրագրեր ուսանելու համար: Սուսերամարտի հիմունքները սովորելուց հետո Մագայն այնուհետև սովորել է անվանի սուսերամարտիկ Ֆերենց Մարկիի մոտ:

Մաեստրո Մարկիից ստացած գիտելիքների և հմտությունների շնորհիվ Մագայը բարձր դիրք է զբաղեցրել տեղական սուսերամարտի առաջնություններում: 1953-1956 թվականներին նա շարունակաբար ընտրվել է Հունգարիայի սուսերամարտի ազգային հավաքականի անդամ: 1953 թվականին Բրյուսելում աշխարհի առաջնության սուսերամարտի միջազգային մրցույթում նա ներկայացել է որպես համաշխարհային կարգի սուսերամարտիկ: 1954 թվականին աշխարհի առաջնության սուսերամարտի թիմում արժանացել է ոսկե մեդալի: 1955 թվականին իր բարձր հմտությունների շնորհիվ խոշոր մրցաշարում նա հաղթել է Հունգարիայի սուսերամարտի լավագույն չեմպիոն Ռուդոլֆ Կարապատին 5:0 հաշվով:

1956 թվականի Մելբուրնի օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Հունգարիայի սուսերամարտի ազգային օլիմպիական թիմի անդամ՝ Մագայը Մելբուրնի 1956 թվականի օլիմպիական խաղերի սուսերամարտի թիմային մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի[1][2]:

Ռուսաստանի կոմունիստական վերահսկման և Հունգարիա ներխուժման պատճառով շատ օլիմպիական չեմպիոններ չվերադարձան Հունգարիա: Մագայը իր սուսերամարտի մարզիչ, նախկին օլիմպիական չեմպիոն Դյորդ Պիլլերի հետ գաղթեց ԱՄՆ:

Սուսերամարտի տարիներ ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին մաեստրո Պիլերը, Մագայը և այլ հունգարացի սուսերամարտիկներ Սան Ֆրանցիսկոյում հիմնադրել են սուսերամարտի դասավանդման և ուսուցման արվեստի Պանոնիա ատլետիկ ակումբը:

Պանոնիա ատլետիկ ակումբի սուսերամարտի թիմը Մագայի գլխավորությամբ 1957 և 1959 թվականներին Խաղաղօվկիանոսյան հատվածի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը: 1957, 1958 և 1961 թվականներին Մագայը ԱՄՆ սուսերամարտի անհատական մրցաշարում արժանացել է ոսկե մեդալի:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cohen, Richard (2002). "By the Sword: A History of Gladiators, Musketeers, Samurai, Swashbucklers, and Olympic Champions." New York: The Modern Library. ISBN 0-330-48229-7.
  • University of California (1958). "Blue and Gold Yearbook for 1958." Berkeley: University of California Press.
  • University of California (1959). "Blue and Gold Yearbook for 1959." Berkeley: University of California Press.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Olympics Statistics: Dániel Magay»։ databaseolympics.com։ Վերցված է 2010-10-17 
  2. «Dániel Magay Olympic Results»։ sports-reference.com։ Վերցված է 2010-10-17