Դանիել Գայբակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Դանիել Գայբակյան
Ծնվել է փետրվարի 1, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:1|2|0}})
Բաղդադ, Mandatory Iraq
Մահացել է նոյեմբերի 27, 2004({{padleft:2004|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:27|2|0}}) (75 տարեկանում)
Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն քիմիկոս
Հաստատություն(ներ) ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և Հողագիտության և ագրոքիմիայի ինստիտուտ
Ալմա մատեր Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (1990)

Դանիել Սեդրակի Գայբակյան (1929, փետրվարի 1, Բաղդադ - 2004, նոյեմբերի 27, Երևան), քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1958-1960 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում, 1961-2004 թվականներին եղել է ԵՊՀ վերլուծական քիմիայի ամբիոնի աշխատակից, 1991 թվականից՝ «Զեյթուն» հայրենակցական, բարեգործական, մշակութային միության հիմնադիր-նախագահ։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ հողերում շարժուն ալյումինի քանակի և աղուտներում ստիբիումական էլեկտրոդով pH-ի որոշման հարցերին։ Զբաղվել է հազվագյուտ տարրերի քրոմատոգրաֆիական ուսումնասիրություններով՝ կիրառելով քրոմատոգրաֆիական իոնափոխանակային, նրբաշերտ, թղթե և էլեկտրաքրոմատոգրաֆական եղանակները։ Ուսումնասիրել է նշված հազվագյուտ տարրերի քրոմատոգրաֆիան և դրա պատրաստուկային տարբերակները՝ կիրառելով ՀՀ-ում ոչ մետաղային հանքերի փոշիները՝ որպես սորբենտ կրող։ Հեղինակ է նաև գրական ստեղծագործությունների[1][2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գայբակյան Դ.Ս., Անալիզի քրոմատոգրաֆիական եղանակներ, ուսումնական ձեռնարկ, 1983:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Гайбакян Даниел Седракович, к 70-летию со дня рождения