Դանիել Բիլալյան
Դանիել Բիլալյան ֆր.՝ Daniel Bilalian | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող, հաղորդավար և television executive |
Աշխատավայր | Antenne 2, France Télévisions և Office de radiodiffusion télévision française? |
Զբաղեցրած պաշտոններ | sports director? |
Պարգևներ և մրցանակներ | |
Daniel Bilalian Վիքիպահեստում |
Դանիել Բիլալյան (ֆր.՝ Daniel Bilalian, ապրիլի 10, 1947[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ լրագրող, լուրերի հաղորդավար և հեռուստահաղորդավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիել Բիլալյանը ծնվել է Փարիզում, ծագումով հայ է։ Իրավագիտություն սովորելուց հետո նա դարձել է Union de Reims-ի լրագրող։ 1971 թվականից նա ORTF-ի տարածաշրջանային թղթակիցն էր, նախքան Antenne 2-ի ազգային խմբագրական անձնակազմին միանալը, որտեղ նա դարձել է հիմնական թղթակիցը, այնուհետև 1976 թվականից սկսել է ներկայացնել Antenne 2 midi-ն[2][3]։
Դանիել Բիլալյանը 1979-1981 թվականներին ներկայացրել է Journal de 13 heures-ը և 1982 թվականին վերադարձել է Antenne 2 midi։ 1985 թվականին Բեռնար Ռապի հետ ներկայացրել է այլընտրանքային Journal de 20 heures-ը։ Այնուհետև մի քանի ամիս անց նրան փոխարինել է Կլոդ Սերիյոնը։ Երկու տարի բացակայելուց հետո նա վերադարձել է 1987 թվականին՝ շաբաթ-կիրակի օրերին վարելով լուրերը մինչև 1990 թվականը։ Նա նաև ներկայացրել է Stars à la barre, իսկ հետո՝ Dossiers de l'écran հաղորդաշարերը, որը վերանվանվել է Mardi Soir։ 1991 թվականի դեկտեմբերյան քաղաքական բանավեճից հետո պաշտոնանկ է արվել[3]։
1994 թվականին Դանիել Բիլալյանը վերադարձել է France 2-ի ամենօրյա նորություններ[3]՝ Journal de 13 heures-ում փոխարինելով Անրի Սանիեին, որը տեղափոխվել էր Soir 3։
1995 թվականի սեպտեմբերին նա դարձել է Journal de 20 heures-ի հաղորդավարը՝ փոխարինելով Բրունո Մասուրին։ 1997 թվականի սեպտեմբերին հեռացել է այդ հաղորդաշարից և շաբաթվա ընթացքում ներկայացրել ամենօրյա նորությունները, իսկ Բեատրիս Շոնբերգը ներկայացրել է դրանք հանգստյան օրերին։ 1998 թվականի օգոստոսին նրան փոխարինել է Կլոդ Սերիյոնը։ Բացակայությունից հետո նա կրկին վերադարձել է՝ ներկայացնելու Journal de 13 heures 2001 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի հուլիսը։
2004 թվականի հուլիսին Դանիել Բիլալյանը նշանակվել է France Télévisions-ի մարզական տնօրեն։ 2005 թվականին Պիեռ Սալվիակի պաշտոնանկությունը անակնկալի է բերել մարզական ծառայության ռեգբիի բաժնի աշխատակիցներին։ 2010 թվականի հունվարին մարզական լրագրողները պահանջել են վերանայել խմբագրական և կառավարման մեթոդները, որոնք համարվել են վտանգավոր։ 2010 թվականի ապրիլին մեծամասնությունը քվեարկել է նրան անվստահություն հայտնելու օգտին՝ զեկուցելով ղեկավարությանը և կշտամբելով, որ Դանիել Բիլալյանը չի աշխատում խմբագրության համար[4][5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին Դանիել Բիլալյանն ամուսնացել է Քրիստինի հետ[6], նրանք ունեն Մարգարիտ անունով դուստր, որը ծնվել է 1975 թվականին[7]։
Դանիել Բիլալյանն ունի Ժերար անունով եղբայր։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Presses de la Cité, ed. (1998). Prisons, la vérité (ֆրանսերեն). էջ 214. ISBN 9782258017290.
- Presses de la Cité, ed. (1979). Les évadés (ֆրանսերեն). էջ 267. ISBN 9782258005181.
- Presses de la Cité, ed. (1985). Le camp de la goutte d'eau (ֆրանսերեն). էջ 211. ISBN 9782258007093.
- Pocket, ed. (1988). Vous serez le nouveau président (ֆրանսերեն). էջ 274. ISBN 9782266021111.
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հուլիսին Դանիել Բիլալյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքնշանով[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ «Notre instant Dewaere».
- ↑ 3,0 3,1 3,2 «Билалян Даниель — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Vote de défiance contre Daniel Bilalian». Le Figaro (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Emmanuel Beretta. «Vote de défiance contre Daniel Bilalian». Le Point (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Who’s Who in France : dictionnaire biographique, Éditions Jacques Lafitte, 1992.
- ↑ Télé 7 Jours no 1299, semaine du 20 au 26 avril 1985, page 128, article de Claude Baron.
- ↑ www.legifrance.gouv.fr https://www.legifrance.gouv.fr/jorf/id/JORFTEXT000000632772. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բիլալյան» հոդվածին։ |
|