Դանթեի չորրորդ ճամփորդությունը (նկար)
Դանթեի չորրորդ ճամփորդությունը | |
---|---|
տեսակ | նկար |
նկարիչ | Կարապետ Ադամյան |
տարի | 1908 թվական |
գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
ներշնչված է | Դանթեի «Աստվածային կատակերգությունից» |
հիմնական թեմա | «Աստվածային կատակերգության» ռեալիստական մեկնաբանումով համոզիչ պատկեր |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Դանթեի չորրորդ ճամփորդությունը, Կարապետ Ադամյանի նկարներից։ Դանթեի Աստվածային կատակերգության չորրորդ երգի առաջին եռյակի նկարագրությունը, որտեղ Ադամյանն ընտրել է ծանր հոգեվիճակում գտնվող պոետի այլայլմունքի պահը՝ պատկերելով նրան քարաշեն մի հասարակ խցում, որտեղ նա, նոր միայն մղձավանջային քնից արթնացած, հանդիպել է իր ուղեկից Վիրգիլիոսին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեն Դանթեի Աստվածային կատակերգության չորրորդ երգի առաջին եռյակի հետևյալ նկարագրությունն է.
Ահագնացայտ մի սրահում ծանրացած
Քունս գլխիցս թոթափեց և սթափ՝ Ցնցվեցի զերթ մի մարդ բռնի արթնացած |
Ուժասպառ վիճակում ծնկաչոք ապավինելով Վիրգիլիոսին՝ պոետը ծանր հոգեվիճակ է ապրում։ Նկարիչը զգացել է պոեմից բխող դրամատիկական իրադրությունը և ստեղծել է ռեալիստական մեկնաբանումով պատկեր։ Դանթեի հանդիպոումն ուսուցչին հուզիչ է և սրտառոչ։ Վիրգիլիոսը բռնել է ծնկի եկած Դանթեին՝ հազիվ պահելով նրա կախ ընկած մարմինը։ Նրա դեմքը հուզմունքից այլայլված էր և արտահայտում էր խռովահույզ վիճակ։ Վիրգիլիոսի և Դանթեի կերպարների համար մոդել են հանդիսացել անցյալից պահպանված արձանները և դիմանկարները։ Նրանց հագուստները նման են միջնադարյան կաթոլիկ հոգևորականների հագուստին։
Մշակման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործը մշակված է դասական արվեստով։ Ստեղծվել է հոգեբանական պատկեր։ Ադամյանը նախընտրել է գաղափարական շատ պարզ, առանց ավելորդ մանրամասների կոմպոզիցիա։ Նա մարդկանց և առարկաները տեղադրել է խորապես մտածված։ Սենյակում, բացի անկյունում դրված փայտյա թախտից, որը վկայում է պոետի չափազանց աղքատիկ կացությունը, չկա այլ առարկա։ Պատկերները մշակված են ռեալիստորեն։ Զգեստները և կոմպոզիցիան լրացնում են պատկերը, նաև պլաստիկ արտահայտություն են տալիս ֆիգուրներին[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ե. Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987