Դանա Մազալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանա Մազալովա
չեխ․՝ Dana Mazalová
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1954(1954-11-18)
ԾննդավայրՍվիտավի, Սվիտավիի շրջան
Մահացել էսեպտեմբերի 4, 2020(2020-09-04) (65 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխիա
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
Մասնագիտությունլրագրող և իրավապաշտպան
Dana Mazalová Վիքիպահեստում

Դանա Մազալովա (նոյեմբերի 18, 1954(1954-11-18), Սվիտավի, Սվիտավիի շրջան - սեպտեմբերի 4, 2020(2020-09-04), Պրահա, Չեխիա) չեխ լրագրող, իրավապաշտպան, Չեխիայի հեռուստատեսության նախկին խմբագիր, «Երկիր Արարատի տակ» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ, եղել է բանախոս Խորհրդային Միությունում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանա Մազալովան ծնվել է 1954 թվականին Չեխոսլովակիայի Սվիտավի քաղաքում, որտեղից սկիզբ է առել հրեաների դեմ իրականացվող հոլոքոստը։ Նա սովորել է Պրահայի Կարլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մասնագիտությամբ՝ լրագրող։

Եղել է չեխական հեռուստատեսության դափնեկիր 1993 թվականին՝ ղարաբաղյան իրադարձությունները լուսաբանելու համար[2]։ Նկարահանել է ռեպորտաժներ Արցախի, Վրաստանի, Կիրգիզստանի, Ուզբեկստանի թեժ կետերում[2]։

Խոջալու դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրուցի հեղինակն է, որը հրապարակվել է «Նեզավիսիմայա գազետա» թերթում, 1992 թվականին[3]։

Մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 4-ին։ Պրահայի կենտրոնում գտնվող իր բնակարանը նա կտակել է Արցախին։

Գործունեությունը Հայաստանում և Արցախում[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին առաջին անգամ այցելել է Հայաստան և Արցախ։ Նա գրել է բազմաթիվ հոդվածներ և փաստագրական ֆիլմեր է նկարահանել արցախյան ազատամարտի մասին։ «Երկիր Արարատի տակ» փաստավավերագրական ֆիլմի հեղինակ։ Ֆիլմը 1988 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին է։ Ֆիլմի ռեժիսորն է Միլան Մառիշկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дана Мазалова» 
  2. 2,0 2,1 «Умерла журналистка Дана Мазалова, освещавшая события в Арцахе во время войны»։ Армянский музей Москвы и культуры наций (ru-RU)։ Վերցված է 2020-10-26 
  3. «Дана Мазалова: Правда Ходжалы должна восторжествовать»։ Новое Время (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]