Jump to content

Դալսիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալսիու
պորտ.՝ Euciodálcio Gomes
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 22, 1996(1996-05-22)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Pragal, Almada, Cova da Piedade, Pragal e Cacilhas, Ալմադա
Հասակ 180 սանտիմետր
Դիրք հարձակվող

Էուսիդալսիու Գոմեշ (պորտ.՝ Euciodálcio Gomes), ավելի հայտնի է որպես Դալսիու (պորտ.՝ Dálcio, մայիսի 22, 1996(1996-05-22)[1][2], Pragal, Almada, Cova da Piedade, Pragal e Cacilhas, Ալմադա), ֆուտբոլիստ Գվինեա-Բիսաուից «Ցրվենա Զվեզդա» ակումբի և Գվինեա Բիսաուի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիրեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալսիուն «Բեյրա-Մար Ալմադա», «Ֆուտ 21», «Սպորտինգ», «Ջինասիո Կորոի» և «Բելենենսեշ» ակումբների սան է: 2015 թվականի հունվարի 18-ին «Ժիլ Վիսենտեի» դեմ խաղում նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում վերջիններիս կազմում[3]։ 2015 թվականին տեղափոխվել է մայրաքաղաքային «Բենֆիկա», որտեղ սկսել է հանդես գալ պահեստայինների կազմում։ Հունվարի 9-ին «Օլյանենսեի» դեմ խաղում  նորամուտն է նշել Սեգունդա լիգայում[4]։ 2017 թվականին նրան վարձակալել էր շոտլանդական «Ռեյնջերս» ակումբը: Սեպտեմբերի 29-ին «Հեմիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[5]։ 2018 թվականին ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Բելենենսեշ Սադում»:

2019 թվականի ամռանը Դալսիուն տեղափոխվել է հունական «Պանետոլիկոս»: Օգոստոսի 25-ին ՊԱՕԿ-ի դեմ խաղում նորամուտն է նշել Հունաստանի Սուպերլիգայում[6]։ Նույն խաղում ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը «Պանետոլիկոսի» կազմում:

2021 թվականին Դալսիուն տեղափոխվել է «Իոնիկոս»։ Սեպտեմբերի 12-ին մայրաքաղաքային ԱԵԿ Աթենքի դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[7]։ Դեկտեմբերի 11-ին «Պանետոլիկոսի» դեմ խաղում ֆուտբոլիստն իր առաջին գոլն է խփել «Իոնիկոսի» կազմում[8]։ 2022 թվականի ամռանը Դալսինը տեղափոխվել է Կիպրոսի ԱՊՕԷԼ։ Օգոստոսի 28-ին «Պաֆոսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[9]։ Հունվարի 3-ին «Օլիմպիակոսի» դեմ խաղում ֆուտբոլիստն առաջին գոլն է խփել ԱՊՕԷԼ-ի կազմում[10]։

Միջաղգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մարտի 23-ին Հասարակածային Գվինեայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Գվինեա Բիսաուի ազգային հավաքականում։ 2024 թվականին ֆուտբոլիստը Կոտ-դ'Իվուարում մասնակցել է Աֆրիկայի գավաթ 2023-ին։ Նա մասնակցել է Կոտ դ'Իվուարի[11], Նիգերիայի[12] և Հասարակածային Գվինեայի հավաքականների դեմ խաղերին[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Белененсеш VS. Жил Висенте 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015—01—18. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  4. «Бенфика Лиссабон II VS. Ольяненсе 2:3» (անգլերեն). soccerway.com. 2016—01—09. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  5. «Гамильтон Академикал VS. Рейнджерс 1:4» (անգլերեն). soccerway.com. 2017—09—29. Արխիվացված օրիգինալից 2018-08-23-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  6. «ПАОК VS. Панетоликос 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019—08—25. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  7. «АЕК Афины VS. Ионикос 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021—09—12. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  8. «Панетоликос VS. Ионикос 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021—12—11. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  9. «АПОЭЛ VS. Пафос 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022—08—28. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  10. «АПОЭЛ VS. Олимпиакос Никосия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2023—01—03. Արխիվացված օրիգինալից 2024-02-24-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  11. «Кот-д'Ивуар VS. Гвинея-Бисау 2:0» (անգլերեն). soccerway.com. 2024-01-13. Արխիվացված օրիգինալից 2024-01-13-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  12. «Гвинея-Бисау VS. Нигерия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2024-01-22. Արխիվացված օրիգինալից 2024-01-22-ին. Վերցված է 2024-02-24-ին.
  13. «Экваториальная Гвинея VS. Гвинея-Бисау 4:2» (անգլերեն). soccerway.com. 2024-01-18. Արխիվացված օրիգինալից 2024-01-18-ին. Վերցված է 2024-02-24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դալսիու» հոդվածին։