Jump to content

Դագոբերտո Ֆոնտես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դագոբերտո Ֆոնտես
իսպ.՝ Dagoberto Fontes
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 6, 1943(1943-06-06)[1]
Ծննդավայր Մալդոնադո, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվ մայիսի 4, 2024(2024-05-04)[2] (80 տարեկան)
Մահվան վայր Մալդոնադո, Ուրուգվայ
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող և կիսապաշտպան

Դագոբերտո Ֆոնտես Ֆիգերեդո (իսպ.՝ Dagoberto Fontes Figueredo,հունիսի 6, 1943(1943-06-06)[1], Մալդոնադո, Ուրուգվայ - մայիսի 4, 2024(2024-05-04)[2], Մալդոնադո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող և հարձակվողական ոճի կիսապաշտպան, 1970 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնտեսն իր կարիերան սկսել է «Սենտրալ Մոլինո» և «Ատլետիկո Ֆերնանդինո» ակումբներում։ 1964 թվականին նա տեղափոխվել է «Նասիոնալ» ակումբ, որտեղ անցկացրել է 19 հանդիպում[3]։

1965 թվականին Ֆոնտեսը տեղափոխվել է «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբ, որտեղ նա խաղացել է վեց մրցաշրջան՝ 130 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ[4]։ Հետագայում ֆուտբոլիստը տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ հանդես է եկել «Պուեբլա» և «Տիգրես ՈՒԱՆԼ» ակումբներում։ Վերջինս եղել է նրա վերջին ակումբը կարիերայում[4] [5]։

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնտեսն Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղացել է 1970 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, որտեղ մասնակցել է չորս հանդիպման։ Ընդհանուր առմամբ Ուրուգվայի հավաքականի կազմում նա անցկացրել է 13 հանդիպում, որոնցում ոչ մի գոլ չի խփել[6]։

Դագոբերտո Ֆոնտեսը մահացել է 2024 թվականի մայիսի 4-ին Մալդոնադոյում 80 տարեկան հասակում[7] [8] [9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Murió Dagoberto Fontes, mundialista con Uruguay en México 70 y exfutbolista de Nacional y Defensor (իսպ.) — 2024.
  3. «Falleció Dagoberto Fontes, mundialista con Uruguay en México 70' y protagonista de un particular cruce con Pelé». EL PAIS. Վերցված է 2024-05-07-ին.
  4. 4,0 4,1 «Falleció Dagoberto Fontes, mundialista con Uruguay en México 70' y protagonista de un particular cruce con Pelé». EL PAIS. Վերցված է 2024-05-07-ին.
  5. «Falleció Dagoberto FONTES FIGUEREDO, mundialista celeste en "México70"». leelohoy.com. Վերցված է 2024-04-07-ին.
  6. «Falleció Dagoberto FONTES FIGUEREDO, mundialista celeste en "México70"». leelohoy.com. Վերցված է 2024-04-07-ին.
  7. «Falleció Dagoberto FONTES FIGUEREDO, mundialista celeste en "México70"». leelohoy.com. Վերցված է 2024-04-07-ին.
  8. «Falleció Dagoberto Fontes, mundialista con Uruguay en México 70' y protagonista de un particular cruce con Pelé». EL PAIS. Վերցված է 2024-05-07-ին.
  9. «Murió Dagoberto Fontes, mundialista con Uruguay en México 70 y exfutbolista de Nacional y Defensor». www.elobservador.com.uy (իսպաներեն). Վերցված է 2024-05-09-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]