Գևորգ Քանանյան դպրոց
(Վերահղված է Գևորգ Քանանյան դպրոց (Իրան)ից)
Գևորգ Քանանյան դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1905 |
Անվանված է | Գևորգ Քանանյան |
Աշակերտներ | 229 |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Նոր Ջուղա |
Գևորգ Քանանյան դպրոց, միջնակարգ դպրոց։ Հիմնադրվել է 1905 թվականին, Նոր Ջուղայի Չարսու թաղամասում՝ Վարվառե Քանանյանի բարերարությամբ՝ ի հիշատակ ամուսնու՝ Լազարյան ճեմարանի նախկին տեսուչ Գևորգ Քանանյանի։ 1901 թվականին բացվել և ցայսօր գործում է Գևորգ Քանանյան ազգային մանկապարտեզը։ 1979-1980 ուսումնական տարում միջնակարգի երկսեռ աշակերտության թիվը 229 էր, ուսուցիչների թիվը՝ 34 (որից 8-ը՝ հայ)։