Գևորգ Քանանյան դպրոց
Արտաքին տեսք
| Գևորգ Քանանյան դպրոց | |
|---|---|
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1905 |
| Անվանված է | Գևորգ Քանանյան |
| Աշակերտներ | 229 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Նոր Ջուղա |
Գևորգ Քանանյան դպրոց, միջնակարգ դպրոց։ Հիմնադրվել է 1905 թվականին, Նոր Ջուղայի Չարսու թաղամասում՝ Վարվառե Քանանյանի բարերարությամբ՝ ի հիշատակ ամուսնու՝ Լազարյան ճեմարանի նախկին տեսուչ Գևորգ Քանանյանի։ 1901 թվականին բացվել և ցայսօր գործում է Գևորգ Քանանյան ազգային մանկապարտեզը։ 1979-1980 ուսումնական տարում միջնակարգի երկսեռ աշակերտության թիվը 229 էր, ուսուցիչների թիվը՝ 34 (որից 8-ը՝ հայ)։