Գևորգ Տեր-Վարդանյան
Գևորգ Տեր-Վարդանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 9, 1951[1] |
Ծննդավայր | Ներքին Կարմիր աղբյուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | մարտի 29, 2023[2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատատու | Մատենադարան, Երևանի պետական համալսարան և Գևորգյան հոգևոր ճեմարան |
Գևորգ Հմայակի Տեր-Վարդանյան (հունվարի 9, 1951[1], Ներքին Կարմիր աղբյուր, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 29, 2023[2], Երևան, Հայաստան), պատմաբան, մանկավարժ, պատմական գիտությունների դոկտոր[3], Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրագիտության բաժնի վարիչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի գիտական խորհրդի անդամ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Տեր-Վարդանյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 9-ին Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, 1968 թվականին ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը։ 1968-1973 թվականներին սովորել է Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության բաժնում, որն ավարտել է պատմաբան-աղբյուրագետի մասնագիտությամբ։
1974 թվականից աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում, 1978 թվականից՝ ավագ գիտաշխատող և գլխավոր ավանդապահ, 1992 թվականին դարձել է Ձեռագրագիտության բաժնի վարիչ և գլխավոր ավանդապահ։ 1995-1998 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը։ 2016 թվականին ստացել է Պատմական գիտությունների դոկտորի աստիճան[5][6]։
Գիտական և մանկավարժական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գևորգ Տեր-Վարդանյանը հայ ձեռագրագիտության ասպարեզում հեղինակավոր մասնագետ է եղել։ Բացառիկ դեր է ունեցել «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» բազմահատորյակի կազմման և խմբագրման գործում։ Տարիներ շարունակ պարբերաբար այցելել է Սուրբ Ղազարի մատենադարան և մշակել է ձեռագրական նյութերը։
Շուրջ 200 հոդվածների, ուսումնասիրությունների և մենագրությունների հեղինակ է։ Երկար արիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Գևորգյան ճեմարանում, պատրաստել է ձեռագրագետներ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Մատենադարանի մասնակցությամբ կայացած ցուցահանդեսների համար, 2008 թվականին Ֆրանսիայի կառավարության հրամանագրով պարգևատրվել է «Գրականության և արվեստների շքանշանով»[6]։
- 2010 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[7]։
- 2022 թվականին թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա աշխատանքային գործունեության համար ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գևորգ Տեր-Վարդանյանին պարգևատրել է ոսկե մեդալով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մահացել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ԵՊՀ դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը
- ↑ 2,0 2,1 2,2 Մահազդ Գևորգ Տեր-Վարդանյանi
- ↑ «Supreme Certifying Committee». bok.am. Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
- ↑ BeeOnCode. «Վախճանվել է Մաշտոցյան Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը». www.yerkir.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Մահացել է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ԵՊՀ դասախոս Գևորգ Տեր-Վարդանյանը». news.am. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «ՄԱՀԱԶԴ». ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. 2023 թ․ մարտի 29. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
- ↑ «ՀՀ նախագահ Ս.Սարգսյանն Անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրումների եւ պատվավոր կոչումների շնորհման մասին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի կատալոգ». opac.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
- «Գևորգ Տեր-Վարդանյան. «Հայոց պատմագրքերի գիտական բնագրերի կազմութեան խնդիրներ եւ ձեռագրական աւանդոյթներ»». www.academhistory.am. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.