Գևորգ Յանբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Յանբեկյան
Ծնվել է1923
Կիպրոս
Մասնագիտությունխմբավար և կոմպոզիտոր
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն

Գևորգ Յանբեկյան (1923, Կիպրոս), հայ խմբավար, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Յանբեկյանը ծնվել է 1923 թվականին Կիպրոսում։ Սովորել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում։ 1943 թվականին տեղափոխվել է Եգիպտոս, որտեղ հիմնադրել է «Սպենդիարյան» լարային նվագախումբը և «Ալագյազ» երգչախումբը, հանդես եկել համերգներով։ Ղեկավարել է նաև «Կոմիտաս» երգչախումբը։

1952 թվականին մեկնել է Փարիզ, հաճախել «Էքոլ նորմալ» կոնսերվատորիայի դասընթացներին։ Կազմակերպել է «Նաիրի» մեծ երգչախումբը, որը Գևորգ Յանբեկյանի ղեկավարությամբ պարբերաբար մասնակցել է Սորբոնի համալսարանում անցկացվող «Ժողովուրդները երգում են» ամենամյա փառատոնին։ Երգչախումբը մեծապես նպաստել է հայ երաժշտության զարգացմանը Ֆրանսիայում։

1958 թվականին Գևորգ Յանբեկյանն սկսել է դասավանդել Մխիթարյան վարժարանում, եղել երգչախմբի ղեկավարը։ Երգչախմբի համար մշակել է «Ես լսեցի մի անուշ ձայն», «Կիլիկիա», «Արևն ելավ» և այլ երգեր։ Երգչախմբի կատարումերով թողարկվել են ձայնապնակներ։

Գևորգ Յանբեկյանը գրել է երգեր՝ Մ. Զարիֆյանի, Վ. Թեքեյանի, Վ. Վահյանի և ուրիշների խոսքերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։