Գևորգ Եղիազարյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գևորգ Եղիազարյան (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Գևորգ Եղիազարյան
Ծնվել է հունվարի 21, 1932(1932-01-21)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հունվարի 13, 1995(1995-01-13) (62 տարեկանում)
Մոսկվա, Ռուսաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն տնտեսագետ
Ալմա մատեր Մոսկվայի ավիացիայի ինստիտուտ
Գիտական աստիճան տնտեսագիտության դոկտոր (1970) և պրոֆեսոր (1971)
Պարգևներ ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Գևորգ Աշոտի Եղիազարյան (հունվարի 21, 1932(1932-01-21), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 1995(1995-01-13), Մոսկվա, Ռուսաստան), հայ տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1970), պրոֆեսոր (1971): ՌՍՖՍՌ գիտության վաստակավոր գործիչ (1980):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Եղիազարյանը ծնվել է 1932 թվականին Դոնի Ռոստով քաղաքում: 1954 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը: 1972-1995 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի արդյունաբերության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, 1976-1990 թվականներին՝ Հաշվապահական հաշվառման կենտրոնի ղեկավար, 1990-1995 թվականներին՝ Մոսկվայի փոքր բիզնեսի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, 1993 թվականից՝ պետական հակաճգնաժամային կառավարման ծրագրի մշակման մասնակից: Եղել է Մոսկովյան ազգային բանկի ղեկավարներից, ղեկավարել է «Պրեսս» հրատարակչությունը[1]: Մոսկվայի պետական համալսարանում դասավանդել է սոցիալիստական արդյունաբերության տնտեսություն և արդյունաբերության հիմունքներ առարկաները: Ավելի քան 120 գիտական աշխատանքների հեղինակ է[2][3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Материальное стимуливароние за новую технику. Москва, 1964г.
  • Коллективный материальный интерес в социалистической экономике. Москва, 1968г.
  • Эффективность квалифицированного труда. Москва, 1968г.
  • Экономика социалистической промышленности. Учебник. Москва, 1977г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Егиазарян Геворк Ашотович»։ www.econ.msu.ru։ Վերցված է 2017-01-21 
  3. «Лица России. Интеллектульная элита России. База данных `Современная Россия`.»։ www.allrus.info։ Վերցված է 2017-01-21