Գրինե թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրինե թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան, բնագիտական թանգարան, հնագիտական թանգարան, պատմական շենք-թանգարան, ազգագրական թանգարան և museum of a public entity?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունԷզինո Լարիո[2][3]
Մասն էEcomuseum Grigne?
ՀասցեVia Montefiori 19, 23825 Esino Lario (LC)[3] և Via Montefiori 19, 23825 Esino Lario[4]23825[3]
Հիմնադրվել է1959
ՀիմնադիրGiovanni Battista Rocca?[5] և Պիետրո Պենսա[5]
Մակերես320 քառակուսի մետր, 200 քառակուսի մետր
Այցելուներ950 մարդ (2019)[6], 600 մարդ (2021)[7], 500 մարդ (2020)[3], 500 մարդ (2018)[8] և 660 մարդ (2022)[4]
ՏնօրենGiorgio Baratti?
Հավաքածուի չափս1500 արխիվային միավոր[8] և 681 արխիվային միավոր[9]
Կայքmuseodellegrigne.it(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Գրինե թանգարան (իտալ.՝ Museo delle Grigne), հանրային թանգարան Էզինո Լարիոյում։ Այն պահպանում և հանրությանն է ներկայացնում բնական պատմության մի ամբողջ հավաքածու (հանածոներ, միներալներ, օգտակար հանածոների, լճի ֆիտոկլիմատիկ պատկերն ու նկարագիրը, կենդանիների դիորմաներ և իտալական թիթեռների հավաքածու), հնագիտական և էթնո-մարդաբանական նյութեր[10]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինե թանգարանը Կոմո գավառի առաջին տեղական թանգարանն է, որը հիմնադրել է քահանա Ջիովանի Բատիստա Ռոքան 1930-ական թվականներին՝ հանրությանը ներկայացնելու տարծաշրջանի առանձնահատկությունները։

Թանգարանի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաղկացած է երեք կառույցից՝ պատմական Piazza Pietro Pensa, Վիլլա Կլոտիլդ պարտեզ, որը բացվել է 2016 թվականի ապրիլին, թանգարանի մյուս մասը զբաղեցնում է Վիլլա Կլոտիդի առաջին հարկը։

Ադմինիստրացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականից թանգարանն ընդգրկված է Associazione Amici del Museo delle Grigne Onlus կազմում։ Այն ներառված է Լեքո գավառի թանգարանային համակարգի մեջ։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում կան հանածոներ[11] և բրածոներ[12]։ Գրինե տարածաշրջանը հայտնի է եղել իր միներալներով, բրածոներով, որոնց միջոցով Էզինոն հայտնի է դարձել՝ աշխարհի տարբեր ծայրերից այստեղ բերելով գիտնականների։ Ուշագրավ են Գրինեի կրաքարային-դոլոմիտ ժայռերը, տարբեր չափերի խեցեղենները։ Քահանա, երկրաբան, հնէաբան Անտոնիո Ստոպպանին 19-րդ դարում իր Les Petrifications Esino դասական մենագրությունում նկարագրել է ավելի քան 200 տարբեր ձևեր[13]։ Լեռնային կենդանական աշխարհի հանածոները ուսումնասիրել են շատ գիտնականներ՝ թողնելով հարուստ գրական նյութեր։ Թիթեռների հավաքածուն թանգարանին է նվիրել Պաոլո Բոնկոմպանին։ Այն ներառում է իտալական թիթեռների 11 արկղիկներ։ 2012 թվականին թիթեռների հավաքածուն տեղափոխվել է Վիլլա Կլոտիլդի առաջին հարկ։

Հնագիտական գտածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական հավաքածուն[14] ներառում է Val d'Esino-ից գտնված նմուշներ՝ կելտական գերեզման (հայտնաբերվել է Էզինո Լարիոյում կամ Կրեսում), հռոմեական գերեզմանի իրեր, զենք, առօրյա գործիքներ, ոսկերչական իրեր և մետաղադրամներ։

Տարածաշրջանում հատանաբերված մյուս գտածոները պահվում են Վարեզե թանգարանում, Միլանի և Լեքոյի հնագիտական թանգարաններում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. SIRBeC (իտալ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
  4. 4,0 4,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2024.
  5. 5,0 5,1 https://www.museodellegrigne.it/museo/
  6. Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
  7. Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
  8. 8,0 8,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
  9. Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
  10. Dana Facaros; Michael Pauls (2006). Lombardy & the Italian Lakes. New Holland Publishers. էջ 214. ISBN 978-1-86011-322-2.(չաշխատող հղում)
  11. Inventario dei minerali del Museo delle Grigne http://pietro.pensa.it/Minerali_del_Museo_delle_Grigne.
  12. Schede dei fossili del Museo delle Grigne, catalogate negli anni Cinquanta, http://pietro.pensa.it/Categoria:Schede_di_catalogazione_Fossili_1959.
  13. Antonio Stoppani, Paléontologie Lombarde ou description des fossiles de Lombardie publie a l'aide de plusieurs savants par l'abbé Antonio Stoppani. I série: Les pétrifications d'Esino ou description des fossiles appartenant au dépôt triaque supérieur des environs d'Esino en Lombardie. Divises en quatre monographies comprenant les gastéropodes, les acéphales, les brachiopodes, les céphalopodes, les crionides, les zoophytes et les amorphozoaires, avec une carte géologique et les figurer d'espèces lithographiées d'après le nature, Milano, Imprimeries de Joseph Bernardoni, 1858-60.
  14. Inventario dei reperti archeologici del Museo delle Grigne http://pietro.pensa.it/Reperti_Archeologici_del_Museo_delle_Grigne.
  15. Pietro Pensa, Folclore e storia di un paese della nostra montagna: le origini in "Rivista di Lecco", anno XVI (1957), n. 6, pp. 7-10; Mario Bertolone, Bronzi preromani di Esino Lario, Como, 1939 - Rivista archeologica dell'Antica Provincia e Diocesi di Como, fasc. 121-122; Mario Bertolone, Tombe preromane e romane ad Esino Lario, Tip. Cavalieri Como 1938; Mario Bertolone, Tombe galliche a Esino Lario, Tip. Noseda Como 1954; C. Storti e E. Mariani, Una spada gallica del III periodo di La Tene, Estratto da «La metallurgia italiana» maggio 1953.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրինե թանգարան» հոդվածին։