Գրիգոր Վարժապետյան
Jump to navigation
Jump to search
Գրիգոր Վարժապետյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 1905 Էրզրում |
Երկիր | ՀԽՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 9, 1960 Թբիլիսի |
Մասնագիտություն | դիրիժոր |
Գործունեություն | 1931–ից |
Պարգևներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
Գրիգոր Սիմոնի Վարժապետյան (1905, Էրզրում - սեպտեմբերի 9, 1960, Թբիլիսի), դիրիժոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1945)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ եղեռնի տարիներին գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ 1926-1931 թվականներին սովորել է Երևանի կոնսերվատորիայի փողային, իսկ 1931-1936 թվականներին դիրիժորական բաժիններում։ Որպես դիրիժոր-դասատու աշխատել է Լենինականի երաժշտական ուսումնարանում։ 1937 թվականից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում աշխատել է տնօրենի տեղակալ, տնօրեն, դիրիժոր[1]:
Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա ղեկավարած ներկայացումներից են Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգինը», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Ռուջերո Լեոնկավալոի «Պայացներ», Ց․ Կյուրիի «Կոշկավոր կատուն», Մ․ Կովալի «Գայլն ու յոթ ուլիկները» մանկական օպերաները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բախտիար Հովակիմյան,Թատերական օրացույց 2005, Երևան, Ասողիկ հրատարակչություն, 2005