Jump to content

Գրիգորի Գրիդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Գրիդով
Ծնվել էսեպտեմբերի 28, 1899(1899-09-28)
ԾննդավայրՆիկոլաև, Q4320554?, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 8, 1941(1941-10-08) (42 տարեկան)
Վախճանի վայրՍմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուռուսերեն

Գրիգորի Բորիսովիչ Գրիդով (ռուս.՝ Григорий Борисович Гридов, իսկական ազգանունը՝ Դավիդովիչ (ռուս.՝ Давидо́вич), սեպտեմբերի 28, 1899(1899-09-28), Նիկոլաև, Q4320554?, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1941(1941-10-08), Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային երգագիր բանաստեղծ և մանկական բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղբայրական գերեզմաններ Վյազմայի Եկատերինյան գերեզմանատանը
Գրիդովի ազգանունը թաղվածների ցանկում

Գրիգորի Դավիդովիչը ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 28-ին, Նիկոլաև քաղաքում[2]։ Նա սկսել է բանաստեղծություններ գրել ռեալական դպրոցում սովորելու տարիներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրա ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով։ 1920 թվականին անցել է Կարմիր բանակի շարքերը և ծառայել որպես թատերական հրահանգիչ։ Զորացրվելուց հետո սովորել է Դոնի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, այնուհետև՝ Հյուսիսկովկասյան համալսարանում։

1930-ական թվականներին Գրիգորի Գրիդով-Դավիդովիչը գրել է մի շարք երգերի և ռոմանսների տեքստեր։ Նրա երգերի կատարողներից էին Իզաբելլա Յուրևան, Պյոտր Լեշչենկոն, Կլավդիա Շուլժենկոն[2]։

Նա հրատարակել է մի շարք երգերի ժողովածուներ, էստրադային քառյակներ, մանկական բանաստեղծություններ, Վլադիմիր Լենսկու հետ գրել է «Կոլոմբինա» 3 գործողությամբ օպերետի լիբրետոն։

Հայրենական մեծ պատերազմի սկզբում Գ. Բ. Գրիդով-Դավիդովիչը առաողջական խնդիրների պատճառով ազատվել է բանակ զորակոչվելուց։ «Մոլոտ» թերթում նա հրապարակել է «Ոտքի՛, մեծ ժողովուրդ» բանաստեղծությունը, «Աշխարհազորականների երգը», գրել է «Ո՛չ մեկ, ո՛չ երկու» երգը Գորկու անվան թատրոնի «Ֆելդմարշալ Կուտուզով» բեմադրության համար։ 1941 թվականի սեպտեմբերին նա կարողացել է ընդգրկվել 19-րդ բանակի «Դեպի հաղթանակ» զինվորական թերթի խմբագրակազմում, որում ընդգրկված էին ռոստովցի մի շարք գրողներ և լրագրողներ, այդ թվում Միխայիլ Շտիտելմանը և Գրիգորի Կացը։ Երբ 1941 թվականի հոկտեմբերին 19-րդ բանակը հայտնվեց շրջափակման մեջ, Գ. Բ. Գրիդով-Դավիդովիչը զոհվեց Վյազմայի մերձակայքում տեղի ունեցած մարտերից մեկում[2]։

Երկար ժամանակ Գրիդովը համարվում էր անհետ կորած, և միայն 1980 թվականին նրա գերեզմանը գտան ռոստովցի որոնողները, որից հետո բանաստեղծի աճյունը թաղվեց Վյազմայի Եկատերինյան գերեզմանատան եղբայրական գերեզմանում[2]։

Կինը՝ Օլգա Պրոկոֆևնա Գրիդովա։

  • Похождения плюшевых мишек. Стихи для младшего школьного возраста. Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
  • Поёт молодая страна: песни. Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
  • Цвети, мой сад: стихи и песни для эстрады. Ростов-на-Дону: Ростиздат, 1939.
  • Родная страна: песни для пения с фортепиано. Ростов-на-Дону: Ростовское областное издательство, 1941.

Երաժշտական հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Нет счастья без страданий: Романс для голоса с фортепиано. Музыка Михаила Бессмертного, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Донполиграфбум, 1925.
  • Вы ушли всё разбив так нежданно: Романс для голоса с фортепиано. Музыка Михаила Бессмертного, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Донполиграфбум, 1925.
  • В признании вашем: Романс для голоса с фортепиано. Музыка Михаила Бессмертного, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Музпред, 1926.
  • Стаканчики гранёные. Нотное издание (музыка Б. А. Прозоровского, стихи Г. Б. Гридова). Краснодар: Издание Б. А. Прозоровского, 1928.
  • Песня о подруге: Для двухголосного хора с фортепиано. Музыка Павла Гутина, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
  • Комсомольская походная: Для голоса или одноголосного хора с фортепиано. Музыка Павла Гутина, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
  • Краснофлотская: Для двухголосного хора с фортепиано. Музыка Семёна Ароновича Заславского, слова Григория Борисовича Гридова. Ростов-на-Дону: Ростиздат, 1940.
  • И не раз, и не два: Походная песня для двухголосного хора с фортепиано. Музыка Бориса Фомина, слова Григория Гридова. М.: Союз советских композиторов и Музыкальный фонд СССР, 1941.
  • Бир эмес, коп жолу: Для хора без сопровождения. Музыка Б. И. Фомина, слова Г. Б. Гридова. Фрунзе: Киргизгосиздат, 1942.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Այլ տվյալներով՝ Գրիդովը ծնվել է 1900 թվականին։
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Гридов Григорий Борисович» (ռուսերեն). Смоленский некрополь. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Антонина Попова «Автор песни нашёлся». Газета «Военный вестник Юга России», 2015 год, № 44, стр. 7