Գրիգորի Բեժանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգորի Ակիմի Բեժանով
Գրիգորի Բեժանով.jpg
1897-1965
ԾննդավայրՎրաստան Վրաստան
Թբիլիսի
Մահվան վայրՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԳերեզմանԹբիլիսի
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Վրաստան Վրաստան
ԿոչումԳեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ և Լենինգրադի շրջափակում
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և Պետանվտանգության պատվավոր աշխատակից

Գրիգորի Ակիմի Բեժանով (1897-1965, մայիսի 14), խորհրդային ռազմական գործիչ, ՊԱԿ-ի գեներալ-մայոր (1944

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ավարտել է Թիֆլիսի առևտրային ուսումնարանը, մինչև 1920 թվականը սովորել Պետրոգրադի հաղորդակցության ճանապարհների ճարտարագետների ինստիտներում։ 1920 թվականից ծառայել է Արտակարգ հանձնաժողովի (ՉԵԿԱ) մարմիններում։

1938-1939 թվականներին եղել է Աբխազիայի պետանվտանգության ժողկոմի առաջին տեղակալ, 1943 թվականին՝ Ստավրոպոլի երկրամասի պետանվտանգության վարչության պետ, 1944 թվականին՝ Կաբարդինա-Բալկարական ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախարար։ Լենինգրադի շրջափակման (10.7.1941-9.8.1944) ժամանակ եղել է տարհանման և մատակարարման կազմակերպիչներից[1]:

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեյտենանտ (13.01.1936)
  • Ավագ լեյտենանտ (19.07.1939)
  • Կապիտան (14.09.1939)
  • Մայոր (23.02.1942)
  • Գնդապետ (14.02.1943)
  • Կոմիսար (12.07.1944)
  • Գեներալ-մայոր (09.07.1945)

Զրկվել է գեներալ-մայորի կոչումից (30.10.1951), վերականգնվել է՝ ԽՍՀՄ № 2171-881 (15.08.1953)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական անվտանգության գեներալ-մայոր(1944)
  • Լենինի շքանշան (04.12.1945)
  • Կարմիր դրոշի շքանշան (08.03.1944, 03.11.1944)
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (07.07.1944)
  • Կարմիր աստղի շքանշան (18.05.1942)
  • «Պատվո նշան» շքանշան (20.09.1943)
  • «ՆԳԱԿ վաստակավոր գործի» շքանշան (04.02.1942)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 438: ISBN 978-9939-53-105-2
  • Меружанян А. Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге. - Санкт-Петербург: "Роза ветров",2014, с.93 ISBN 978-5-906634-11-5
  • Журнал «Айкакан банак». Май 2005 г.
  • Саркисян А. Е. Разведка и контрразведка: армянский след (Биографические очерки о разведчиках и контрразведчиках). - Е., "Амарас", 2005, с.77-79

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005