Գրիգորիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրգորիկ, (ծնվել է և մահացել է անհայտ թվականներին), միջնադարյան հայ ճարտարապետ։

Ըստ 1286 թվականի շինարարական արձանագրության, կառուցել է պատմական Սյունիքի Վայոց ձորի Մարտիրոս գյուղից դեպի արևելք գտնվող վիմափոր վանքի եկեղեցին և գավիթը, որ Գեղարդի վանքից հետո ամենանշանակալի և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայկական ԽՍՀՄ-մ։ Ենթադրվում է, որ Գրիգորիկը նույն Գրիգորիկ (Գրգորիկ) վարդապետն է, որը 1291 թվականին կերտել է նաև Սիսիանի Բնունիս գյուղի նշանավոր կոթող-մահարձանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 223 CC-BY-SA-icon-80x15.png