Գրեյզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրեյզեն (գերմ.՝ Greisen), մետասոմատիկ ապար՝ կազմված գլխավորապես քվարցից և բաց գույնի փայլարներից՝ լեպիդոլիտից ու մուսկովիտից։ Հաճախ պարունակում է կասիտերիտ, վոլֆրամիտ, տանտալիտ և այլ հանքային միներալներ։ Գրեյզենները տեղադրված են լինում գրանիտային զանգվածների եզրային մասերում անկանոն ոչ մեծ տեղամասերով։ Գրեյզենն առաջանում է մագմատիկ գազերի և հիդրոթերմերի ազդեցությամբ գրանիտային, սակավ՝ նստվածքային, ապարների փոփոխման հետևանքով (գրեյզենացում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 208 CC-BY-SA-icon-80x15.png