Գրեգուար Մերտենս
Գրեգուար Մերտենս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1924[1] (99 տարեկան) |
Ծննդավայր | Բռյուգե[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | էսպերանտիստ |
Ծնողներ | հայր՝ Alfons Maertens? |
Զբաղեցրած պաշտոններ | Համաշխարհային էսպերանտո ասոցիացիայի նախագահ, UEA կոմիտեի անդամ և board member of UEA? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա և Institucio Hodler? |
![]() |
Գրեգուար Մերտենս (Grégoire Maertens, հունվարի 1, 1924[1], Բռյուգե[1]), արևմտաֆլամանդացի էսպերանտիստ։ 1977- 1992 թվականներին եղել է էսպերանտագետների համաշխարհային ասոցիացիայի UEA (Universala Esperanto-Asocio или World Esperanto Association) ղեկավար կազմի անդամ։ 1980- 1986 թվականներին ընտրվել է էսպերանտագետների համաշխարհային ասոցիացիայի նախագահ[2], իսկ արդեն 1993 թվականից դարձել է ասոցիացիայի պատվավոր անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեգուար Մերտենսը ծնվել է Բրյուգգեում, որտեղ և 1940-ական թվականներից դարձել է Էսպերանտոյի համաշխարհային շարժման ակտիվ մասնակից՝ դառնալով Բելգիայի էսպերանտիստների ֆեդերացիայի անդամ[3]։
Մերտենսը սկսել է ուսումնասիրել էսպերանտո 16 տարեկանում։ Իր առաջին քայլերը կատարել է 1940 թվականին բելգիական Բրյուգգեի «խաղաղություն և արդարադատություն» ակումբում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակումբը գործել է ստորգետնյա շինությունում։ Պատերազմից հետո շինությունը հանձնվել է ֆլամանդացի և բելգիացի էսպերանտագետներին, որտեղ տեղակայվել են ֆեդերացիայի վարչական բաժինները։ 1960- 2004 թվականներին եղել է կոմիտեի անդամ, իսկ 1977- 1992 թվականներին UEA-ի անդամ։ Նրա աշխատանքը UEA-ում շարունակվել է ընդհուպ մինչև 1986 թվականը, երբ գլխավորել է ասոցիացիան։ Ղեկավարել է ասոցիացիան երկու անգամ։ Երկար ժամանակ եղել է նաև «Հոջլեր 68» միության նախագահ։ Բացի այդ, նա ակտիվ մասնակցություն է ունեցել Բրյուսելում գտնվող ԵՄ էսպերանտագետների և Էսպերանտոյի եվրոպական միության աշխատանքներին։
Մերտենսը էսպերանտո է դասավանդել Սան Մարինոյի գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ 1992- 1995 թվականներին աշխատել է նաև որպես գանձապահ[4][5]։
1993 թվականին դարձել է Ասոցիացիայի պատվավոր անդամ, իսկ 2013 թվականին դարձել է «Հոջլեր 68» միության պատվավոր նախագահ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
El la historio de la Esperanto-movado. Represo el la revuo ìSPEGULOî, aŭtuno 2008, pp. 134–158.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gorecka H., Korĵenkov A. Nia diligenta kolegaro (эспер.): Biografioj de 200 eminentaj esperantistoj — Litova Esperanto-Asocio, Sezonoj, 2018. — ed. size: 500
- ↑ Esperanto lacks wide support
- ↑ Esperanto en Antverpeno 1907—2007, p.96
- ↑ Eventoj n-ro 0036, 2/auxgusto — '93, retposxta versio, see paragraph La nuna situacio (The current situation)
- ↑ «reference to Maertens, Grégoire. 2006. »։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-01-ին։ Վերցված է 2017-04-20