Գրեգորի Փոլ Ջորդան
![]() | |
| Ծնվել է | 1858 |
| Ծննդավայր | Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
| Մահացել է | դեկտեմբերի 4, 1921 |
| Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մասնագիտություն | բժիշկ |
| Գիտական աստիճան | Իրավագիտության դոկտոր |
Գրեգորի Փոլ Ջորդան (անգլ.՝ Gregory Paul Jordan, 1858, Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 4, 1921, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ծագումով հայ բրիտանա-հնդկական բժիշկ և մանկավարժ։ Նա ծառայել է տարբեր բժշկական պաշտոններում գաղութային Բրիտանական Հոնկոնգում և աշխատել է տարածքի տարբեր բժշկական և կրթական հաստատություններում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեգորի Փոլ Ջորդանը ծնվել է Կալկաթայում, բրիտանա-հնդկական հայազգի պետական-հասարակական գործիչ, մեծահարուստ Փոլ Չաթերի զարմիկի ընտանիքում[1]։
Ջորդանը 1880 թվականին ավարտել է Էդինբուրգի համալսարանը՝ ստանալով բժշկության բակալավրի, վիրաբուժության մագիստրոսի կոչում։ Այնուհետև նա սովորել է Վիեննայում և Փարիզում և 1884 թվականին ստացել է Վիրաբույժների թագավորական քոլեջի (MRCS) անդամի դիպլոմ[2]։
Գաղութային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիպլոմը ստանալուց հետո Ջորդանը մեկնել է Բրիտանական Հոնկոնգ և ընդգրկվել WS Adams ընկերություն, որը հետագայում դարձել է Anderson & Partners[1]։ Մոտավորապես այդ ժամանակահատվածում նա դարձել է Հոնկոնգի գաղութային վիրաբույժ[2]։
Երբ գաղութային վիրաբույժի պաշտոնը լուծարվել է, Ջորդանը Ադամսին փոխարինել է նավահանգստի առողջապահական սպայի պաշտոնում, ի լրումն սեփական բժշկական պրակտիկայի[1]։ Նավահանգստի առողջապահական սպայի պաշտոնում նա մնացել է մինչև մահ[2]։ 1887 թվականին նա օգնել է հիմնել Ալիսի հիշատակային հիվանդանոցը և այնտեղ ծառայել է որպես խորհրդատու վիրաբույժ[1]։ Քանի որ նա եկամուտ էր ստանում իր անձնական պրակտիկայից, Ալիսի հիշատակային հիվանդանոցում բուժվող չինացի հիվանդները անվճար բուժում էին ստանում Ջորդանից և նրա գործընկեր բժիշկներից[3]։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա դարձել է ոստիկանության վիրաբույժ-տեսուչ[2]։
Պատրիկ Մենսոնի և Ջեյմս Քենթլիի հետ Ջորդանն օգնել է հիմնադրել Հոնկոնգի բժշկական քոլեջը[2]։ Նա ծառայել է քոլեջի տարբեր ֆակուլտետային պաշտոններում, իսկ 1915 թվականին նշանակվել է արևադարձային բժշկության պրոֆեսոր քոլեջի իրավահաջորդում՝ Հոնկոնգի համալսարանում[1]։
1913 թվականից նա աշխատել է որպես Հոնկոնգի համալսարանի պրոռեկտորի տեղակալ, իսկ 1918 թվականից՝ նաև որպես պրոռեկտորի պաշտոնակատար[1]։ 1921 թվականի հունվարին Ուիլյամ Բրունյաթը ժամանել է՝ Ջորդանին այդ պաշտոնից ազատելու համար[4]։
Կյանքի վերջին տարիներին Գրեգորի Փոլ Ջորդանին շնորհվել է իրավագիտության դոկտորի աստիճան[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորդանը մահացել է 1921 թվականի դեկտեմբերի 4-ին Լոնդոնում[2]։ Նա ամուսնացած էր[4]։ Եղել է մասոնական կազմակերպության անդամ[1]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորդանի անունով է կոչվում Կոուլունի Ջորդան մայրուղին[1]։ Ջորդանի մահից հետո նրա հորեղբայր Փոլ Չաթերը նրա անունով գրադարան է հիմնել Հոնկոնգի համալսարանի Ուսանողների միության շրջանակներում, որը բացվել է հաջորդ տարվա սեպտեմբերին նրա այրու կողմից[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Evans, Dafydd Emrys (1987). Constancy of Purpose: An Account of the Foundation and History of the Hong Kong College of Medicine and the Faculty of Medicine of The University of Hong Kong, 1887-1987 (անգլերեն). Hong Kong University Press. ISBN 978-962-209-194-8. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- 1 2 3 4 5 6 7 «Dr. Gregory Paul Jordan». The British Medical Journal. 2 (3182): 1097. 1921. ISSN 0007-1447. JSTOR 20429499. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Ching, Frank (2018). 130 Years of Medicine in Hong Kong: From the College of Medicine for Chinese to the Li Ka Shing Faculty of Medicine (անգլերեն). Springer. էջ 22. ISBN 978-981-10-6316-9. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- 1 2 3 Mellor, Bernard (1981). The University of Hong Kong: An Informal History (2 vols) (անգլերեն). Hong Kong University Press. ISBN 978-962-209-023-1. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
