Գրառում (ինֆորմատիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆորմատիկայի ոլորտում գրառման իրադարձությունների հասկացությունը կամ logging -ը նշանակում է բոլոր իրադարձությունների կամ տվյալների պահպանումը մի փաստաթղթում կամ տվյալների բազայում։ Այդ փաստաթուղթի կամ անգլերենով Log file-ի մեջ են պահպանվում բոլոր իրադարձությունները։ Պահպանված տեղեկատվությունը դասակարգվում է ժամանակագրորեն, թույլ տալով վերլուծել քայլ առ քայլ ներքին գործունեության ընթացքը և վերջինիս փոխհարաբերությունները իր շրջապատում։

Ստուգաբանությունը[խմբագրել]

Անգլերենում log տերմինը նշանակում է այցելությունների մատյան կամ նավամատյան, որտեղ նավապետը գրանցում է այցելության կամ նավարկության ժամանակ տեղի ունեցած բոլոր իրադարձությունները։

Հնարավորությունները[խմբագրել]

Գրանցումների պահպանումը հնարավորություն է տալիս կիրառել այնպիսի հնարավորություններ, ինչպիսին է օրինակ՝ դիտել վերջին բացված փաստաթղթերը կամ վերջին կիրառված հրամանները կամ էլ վերջին այցելած կայքերը։

Կիրառությունը[խմբագրել]

Գրանցման այդ տեխնոլոգիան կարևոր դեր է խաղում տեղեկատվության անվտանգության ոլորտում։ Այս պարագայում պահպանված իրադարձություն են համարում համակարգային մուտքերը, ֆայլերի փոփոխություները և այլն։ Այդ իրադարձությանը վերագրվում է մի տող, որ ճշգրտորեն նշում է ամսաթիվը, ժամը, րոպեն և վայրկյանը, և որտեղ է այն տեղի ունեցել։ Իրադարձությունների պահպանումները կարող են նաև ունենալ իրավաբանական կարևորություն, օրինակ՝ ինտերնետ մատակարարող մի կազմակերպություն, իրավաբանական անհրաժեշտության դեպքում, կարող է տալ իր բաժանորդների ինտերնետային կայքերի միացուների գրառումների պատմութունը։