Գրախանութը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրախանութը
անգլ.՝ The Bookshop
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակPenelope Fitzgerald?
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱնգլիա
ՀրատարակչությունGerald Duckworth?
Հրատարակվել է1978
ՀաջորդOffshore?

Գրախանութը (անգլ.՝ The Bookshop), վեպ, որը գրել է բրիտանացի հեղինակ Պենելոպե Ֆիցջերալդը 1978 թվականին։ Այն առաջադրվել է Բուքերյան մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է միջին տարիքի այրու` Ֆլորենս Գրինի մասին, որը որոշում է գրախանութ բացել ափամերձ փոքրիկ Հարդբորոու քաղաքում, Սաֆոլքում (Սոուվոլդի թեթևակիորեն փոփոխված տարբերակն է[1]): Այն վայրը, որը նա ընտրել էր, Հին տունն է՝ լքված, խոնավ գույքով։ Բազմաթիվ զոհաբերություններից հետո Ֆլորենսը սկսում է իր սեփական բիզնեսը, որը զարգանում է մոտ մեկ տարի, ինչից հետո վաճառքն անկում է ապրում։ Նրան դեմ է դուրս գալիս ազդեցիկ և հավակնոտ տիկին Գամարտը, որը ցանկանում է ձեռք բերել Հին տունը՝ արվեստի կենտրոն հիմնելու համար։ Տիկին Գամարտի զարմիկը խորհրդարանի անդամ է և հովանավորում է այն օրինագիծը, որն արտոնություն է տալիս տեղական խորհրդին գնելու ցանկացած պատմական շինություն, որը բնակեցված չի եղել հինգ տարի։ Օրինագիծն ընդունվում է, Հին տունը ստիպողաբար գնվում է, և Ֆլորենսը վտարվում է։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին գիրքը ներկայացվել է Բուքերյան մրցանակի[2]։

2010 թվականին գրված ներածականում Ֆրանկ Քերմոդը նշել է, որ վեպը Ֆիցջերալդին տվել է «գրախոսների հարգալից ուշադրություն և լայն հասարակության հիացմունք»[3]։

Ֆիլմի վերամշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը վերամշակել է իսպանացի ռեժիսոր Իզաբել Կոյշետը։ Ֆիլմում Էմիլի Մորթիմերի խաղացել է Ֆլորենս Գրինի, Պատրիշա Կլարկսոնը՝ Վիոլետ Գամարթի և Բիլ Նային` Էդմունդ Բրունդիշ դերը։ Ֆիլմը իսպանա-անգլո-գերմանական համաարտադրություն է, որը միջազգայնորեն թողարկվել 2017 թվականին։ Այն արժանացել է երեք Գոյա կինոմրցանակի, ներառյալ Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր և Լավագույն վերամշակված սցենար անվանակարգերը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lee, Hermione (2013). Penelope Fitzgerald: A Life. London: Chatto & Windus. ISBN 9780701184957.
  • Wolfe, Peter (2004). Understanding Penelope Fitzgerald. Columbia: University of South Carolina Press. ISBN 1-57003-561-X.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Review: The Bookshop by Penelope Fitzgerald"
  2. «The Bookshop». The Man Booker Prize. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  3. Kermode, Frank (2001). The Bookshop, The Gate of Angels, The Blue Flower. London: Everyman. էջեր xx. ISBN 1-85715-247-6.