Գրադարանային բաշխիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրադարանային բաշխիչ (կոլեկտոր), մասնագիտացված գրավաճառային հիմնարկ ԽՍՀՄ-ում, որի պարտականությունների մեջ են մտնում, գրադարաններին գրականություն և գրադարանային տեխնիկայի առարկաներ մատակարարելը, գրքերի գրադարանային մշակումը, ֆոնդերի համալրման գործում գրադարաններին կոնսուլտացիոնմատենագիտական օգնություն ցույց տալը։ 1917 թվականին եղել են գրքերի կենտրոնացված բաշխիչ մարմիններ, որոնք գրքերը անվճար բաշխել են գրադարաններին՝ ըստ կարգադրագրի, 1921—1931 թվականին դարձել են տարբեր հրատարակչություններին կից գործող արևտրական տիպի կոլեկտորներ, Գրադարանային բաշխիչիի այժմյան ցանցը գործում է 1931 թվականից։ Հիմնական տեսակը մարզային (երկրամասային, հանրապետական) բաշխիչն է, որը սպասարկում է տեղական բոլոր գրադարաններին։ Գոյություն ունեն նաև գրադարանական բաշխիչներ տեխնիկական, դպրոցական և մանկական գրադարանների համար, ինչպես նաև գիտական գրադարանների կենտրոնական բաշխիչ (Մոսկվա1971 թվականին երկրի գրադարանային բաշխիչները համալրել են ավելի քան 221 հազար գրադարանների ֆոնդեր։ ԽՍՀՄ-ում կա հանրապետական գրադարանային բաշխիչ, որը ենթակա է ԽՍՀՏ մինիստրների սովետի հրատարակչությունների, պոլիգրաֆիայի ու գրքի առևտրի գործերի պետական կոմիտեին։ Գործում է 1931 թվականից։ Գրականություն է մատակարարում շուրջ 3000 գրադարանների։ Ունի գյուղական, շրջանային, քաղաքային, դպրոցական, Երևանի գրադարանների, պատվերների և տեխմիկական գրադարանների գրականության համալրման բաժիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 195 CC-BY-SA-icon-80x15.png