Գտի՛ր ինձ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գտի՛ր ինձ
անգլ.՝ Find Me
Գտի՛ր ինձ (վեպ).png
Առաջին հրատարակության շապիկ
ՀեղինակԱնդրե Ասիման
ՏեսակՎեպ
Ժանրվեպ և ԼԳԲՏ գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ԼեզուԱնգլերեն
Ստեղծման տարեթիվ2019
Էջեր272[1]
ՆախորդԿոչի՛ր ինձ քո անունով
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀրատարակիչFarrar, Straus and Giroux
Հրատարակման տարեթիվՀոկտեմբերի 29, 2019
ԳՄՍՀ978-0-374-15501-8
ԳՄԴPS3601.C525 F56 2019

«Գտի՛ր ինձ» (անգլ.՝ Find Me), հեղինակ Անդրե Ասիմանի 2019 թվականին լույս տեսած վեպ։ Այն պատմում է Սամյուել «Սամի» Փերլմանի, նրա որդու՝ Էլիո Փերլմանի և Օլիվերի մասին, որոնք Ասիմանի 2007 թվականի՝ «Կոչի՛ր ինձ քո անունով» վեպի կերպարներն էին։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը բաժանված է չորս բաժինների․ Տեմպո (անգլ.՝ Tempo), Կադենզա (անգլ.՝ Cadenza), Կապրիսիո (անգլ.՝ Capriccio) և Դա Կապո (անգլ.՝ Da Capo)։ Յուրաքանչյուր բաժինը կենտրոնանում է տարբեր կերպարի տեսանկյան վրա։ Բաժինները տարբերվում են երկարությամբ, և դրանցից Տեմպոն ամենաերկար մասն է և կազմում է գրքի գրեթե կեսը, իսկ Դա Կապոն՝ ամենակարճը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ Ասիմանին հարցրել են «Կոչի՛ր ինձ քո անունով» վեպի էկրանավորման ենթադրյալ սիքվելի մասին, ինչին նա պատասխանել է, որ «սիքվելի խնդիրն այն է, որ ձեզ սյուժե է անհրաժեշտ»[2]։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին Ասիմանն իր թվիթթերյան կայքէջում հայտարարել է, որ աշխատում է «Կոչի՛ր ինձ քո անունով» վեպի սիքվելի վրա[3]։ Վեպի անվանումը և թողարկման ամսաթիվը պաշտոնապես հաստատվել են 2019 թվականի մարտի 20-ին[4][4][5]։

Հարցազրույցների մեկի ժամանակ Ասիմանն ասել է, որ «'Կոչի՛ր ինձ քո անունով'-ի աշխարհը երբեք չի լքել ինձ։ Թեև ես ստեղծել եմ կերպարները և եղել եմ նրանց կյանքերի հեղինակը, չէի սպասում, որ նրանք ինձ տարբեր բաներ են սովորացնելու սիրո և մտերմության մասին, ինչը ես չէի հասկանա, մինչև չգրեի թերթի վրա։ Ֆիլմը ստիպել է ինձ հասկանալ, որ ես ուզում եմ վերադառնամ և հետևեմ նրանց տարիների ընթացքում՝ ահա թե ինչու եմ գրել 'Գտի՛ր ինձ'» վեպը»[4]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հրատարակվել է 2019 թվականի հոկտեմբերի 29-ին Farrar, Straus and Giroux ընկերության կողմից[6][7]։ Աուդիոգիրքն ընթերցում է դերասան Մայքլ Ստալբերգը[8], որը կերտել է Սամիի կերպարը «Կոչի՛ր ինձ քո անունով» ֆիլմում[9]։

Իր թողարկման նախաշեմին՝ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին, Vanity Fair-ը վեպից բացառիկ հատված է հրապարակել՝ Ջենի Քրոյքի երկու նկարազարդումների հետ միասին[10]։

Քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գտի՛ր ինձ» վեպը խառը արձագանք է ստացել գրական քննադատների կողմից, իսկ Book Marks գրախոսությունների ագրեգատորը հաղորդել է ընդհանուր առմամբ 26-ից հինգ բացասական և վեց խառը արձագանքների մասին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]