Գուրգեն Օլխովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Օլխովսկի
Ծնվել էփետրվարի 1, 1933(1933-02-01) (91 տարեկան)
Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Համառուսաստանյան ջերմատեխնիկական ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ (1956) և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1997) և տեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ

Գուրգեն Գուրգենի Օլխովսկի (ռուս.՝ Гурген Гургенович Ольховский, փետրվարի 1, 1933(1933-02-01), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ջերմային Էներգետիկայի բնագավառի հայազգի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1997), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2000)։ ԽՍՀՄ պատվավոր (1983), ՌԴ վաստակավոր (1997) էներգետիկ, ՌԴ միացյալ Էներգահամակարգի վաստակավոր աշխատող (1996), Էներգետիկայի վետերան (1998)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Օլխովսկին ծնվել է 1933 թվականին Խարկովում։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը։ 1956 թվականից աշխատում է Մոսկվայի Համառուսաստանյան ջերմատեխնիկական ինստիտուտում, 1985-2010 թվականներին՝ տնօրեն[1]։ «էլեկտրական կայաններ» (ռուսերեն) ամսագրի գլխավոր խմբագիր (1999)[2]։

Գուրգեն Օլխովսկու ղեկավարությամբ կազմակերպվել և հետազոտվել են Ռուսաստանի խոշոր Էլեկտրակայանների էներգետիկ, գազատուրբինային և շոգետուրբինային կայանքների բոլոր գլխավոր նմուշները։ Մշակել է երկէներգետիկ ջերմագազային կայանքների տիպերի և լավագույն հարաչափերի ընտրության տեսական հիմունքները, կազմակերպել կայանքների այդ տիպերի գլխամասային բլոկների նախագծման և էլեկտրակայաններում դրանց իրացման աշխատանքներ[2]։

Գուրգեն Օլխովսկու գլխավորությամբ մշակվում են ջերմային էներգետիկայի համար հեռանկարային տեխնոլոգիաներ[2]։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1978 թ.
  • ԽՍՀՄ պատվավոր էներգետիկ, 1983 թ.
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, 1991[3] թ.
  • ՌԴ միացյալ Էներգահամակարգի վաստակավոր աշխատող, 1996 թ.
  • ՌԴ վաստակավոր էներգետիկ, 1997 թ.
  • Էներգետիկայի վետերան, 1998 թ.
  • ՌԴ կառավարության մրցանակ, 1998 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тепловые испытания стационарных газотурбинных установок, М., 1971;
  • Энергетические газотурбинные установки, М., 1985.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ольховский Гурген Гургенович, Директор ВТИ с 1985 по 2010 гг.
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  3. «Указ Президента СССР от 21.12.1991 N УП-3128». Библиотека LibUSSR.RU. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.