Գուրամ Ռչեուլիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրամ Ռչեուլիշվիլի
վրաց.՝ გურამ მიხეილის ძე რჩეულიშვილი
Ծնվել էհուլիսի 4, 1934(1934-07-04)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 23, 1960(1960-08-23) (26 տարեկան)
Վախճանի վայրԳագրա, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանVake cemetery
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան

Գուրամ Ռչեուլիշվիլի (վրացերեն՝ გურამ მიხეილის ძე რჩეულიშვილი, հուլիսի 4, 1934(1934-07-04), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 1960(1960-08-23), Գագրա, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957 թվականին «Ցիսկարի» ամսագրում տպագրվել են նրա առաջին պատմվածքները՝ «Դանդաղ տանգո», «Սերը մարտ ամսին», «Կոտե պապի աշունը», «Սաթագուրի» («Մկնորսությունը»)։ Գուրամ Ռչեուլիշվիլու առաջին գիրքը՝ «Սալամուրա»-ն, լույս է տեսել երիտասարդ գրողի ողբերգական մահից հետո, 1961 թվականին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1977, էջ 459։