Գուրամ Բաթիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրամ Բաթիաշվիլի
Ծնվել էհունվարի 10, 1938(1938-01-10) (86 տարեկան)
ԾննդավայրԿուլաշի, Սամտրեդիայի շրջան, Իմերեթի մարզ, Վրաստան
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, լրագրող և խմբագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան

Գուրամ Բաթիաշվիլի (վրաց.՝ გურამ აბრამის ძე ბათიაშვილი, ծնվել է՝ 1938, Սենակ), վրացի գրող և դրամատուրգ։ Վրաստանի հրեական համայնքի ներկայացուցիչ ու ակտիվ գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրամ Բաթիաշվիլին ծնվել է 1938 թվականին Սենակ քաղաքում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետը։

Գուրամ Բաթիաշվիլին Վրաստանում հրեական համայնքի հասարակական գործիչ է և հրեական «Խավարիմ» շարժման մասնակից։ Աշխատում է լրագրության բնագավառում. հանդիսանում է վրացական «Թատրոն և կյանք» ամսագրի խմբագիր, Թիֆլիսում վրացերեն հրատարակվող հրեական «Մենորա» թերթի հիմնադիրն ու խմբագիրը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մի շարք պիեսների։ «Պարտք» (1979) պիեսը նվիրված է հրեաների հայրենադարձությանը Վրաստանից Իսրայել։ «Դավադրություն» (1987) պիեսը Վրաստանում 1830-ական թվականներին կազմակերպված արքունական դավադրությանը և պատմում է երկրի անկախության համար պայքարի մասին։ «Ծիածան, կամ Հող և Հայրենիք» (1996) պիեսում պատմվում է սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Գերցլի մասին։ Նրա մյուս պիեսներից են՝ «Լալին, սերը և մյուսները», «Գայլեր և եղնիկներ»։

«Արևն ամպերում» (1988) ակնարկային-հրապարակախոսական ստեղծագործությունը ներառում է ճանապարհորդական նոթերը Իսրայելի մասին։

Բաթիաշվիլին հեղինակել է նաև մի շարք վեպեր։ «Եթե ես մոռանամ քեզ, Երուշալաիմ» (1992) վեպը, ինչպես և «Պարտք» պիեսը, նվիրված է հրեաների հայրենադարձությանը Վրաստանից Երուսաղեմ։ «Տասը մարդ» վեպում պատմվում է հրեական համայնքի հոգևոր կյանքի մասին։ «Մարդը Բաբելոնից» վեպը պատկերված է Վրաստանի հրեաների կյանքը Թամար թագուհու օրոք։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ენციკლოპედია „საქართველო“, ტ. 1, გვ. 328, თბ., 1997.