Jump to content

Գուստաֆ Հոկանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստաֆ Հոկանսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1885(1885-10-15)
ԾննդավայրՀելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա
Մահացել էհունիսի 9, 1987(1987-06-09) (101 տարեկան)
Մահվան վայրԷկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
ԳերեզմանKvistofta Church[1]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունհեծանվորդ
 Gustaf Håkansson Վիքիպահեստում

Նիլս Գուստաֆ Հոկանսոն (շվեդ.՝ Gustaf Håkansson հոկտեմբերի 15, 1885(1885-10-15), Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա - հունիսի 9, 1987(1987-06-09), Էկերյո, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2], հայտնի է նաև որպես «Պողպատե պապիկ», (շվեդ.՝ Stålfarfar)), 1951 թվականի հուլիսին 66 տարեկան հասակում Շվեդիայի հյուսիսից հարավ «Սվերիջլոպպետ» (շվեդ.՝ Sverigeloppet) մրցավազքի արտամրցութային մասնակից, որն այն անցել է բոլոր մասնակիցներից՝ որոնց տարիքը, ըստ մրցավազքի կանոնների, չէր կարող գերազանցել 40-ը, ավելի արագ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկանսոնն ապրել է Հելսինգբորգի Գանտոֆտա թաղամասում, որտեղ աշխատել է որպես ավտոբուսի վարորդ, իսկ նրա կինը՝ Մարիան, սրճարան է ունեցել։ 1927 թվականին, 42 տարեկան հասակում, նա հեծանվով բարձրացել է հյուսիսային շվեդական լեռները։

Շվեդական հեծանվավազք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին, 66 տարեկան հասակում, Հոկանսոնը կամավոր միացել է 1764 կմ երկարությամբ «Շվեդական հեծանվավազք» (շվեդ.՝ Sverigeloppet)՝ Հապարանդայից Յստադ, հեծանվային շրջագայությանը։ Քանի որ մրցարշավի մասնակիցների առավելագույն տարիքը ըստ կանոնակարգի 40 տարեկանն էր, ապա կազմակերպիչները հրաժարվել են Հոկանսոնին ներգրավել մրցույթին։ Չնայած դրան, նա մեկնարկել է Հապարանդայից՝ ֆորմալ առումով ոչ թե մասնակիցների մեջ, այլ վերջինների մեկնելուց մեկ րոպե անց՝ ինքնաշեն «0» համարի շապիկով։

Շրջագայությունը տեղի ունեցավ փուլերով, և մինչ մասնակիցները քնած էին, Հականսոնը կարող էր մինչև երեք օր առանց քնի ոտնակ վարել։ Մրցույթի ժամանակ նրան անվանել են «Ստոլֆարֆար» (պողպատե պապիկ)։ Նա երկար ալեհեր մորուքով էր, ինչն էլ ավելի մեծ տեսք էր տալիս նրան, և կազմակերպիչները վախենում էին, որ մարդիկ կծիծաղեն վազքի մասնակիցների վրա։ Շատ թերթեր լուսաբանում էին նրա պատմությունը, և ամբողջ երկրում ընթերցողները հետևում էին նրա ճանապարհորդությանը[4]։

Սյոդերհամնում ոստիկանությունը նրան մի քանի ժամով բերման է ենթարկել և խնդրել բուժզննում անցնել, ինչը ցույց է տվել, որ Հոկանսոնը առողջական լավ վիճակում է։ 6 օր 14 ժամ 20 րոպե հետո նա հասել է Յստադ՝ 24 ժամ առաջ մնացած մասնակիցներից։ Վազքի ավարտը նշանավորվել է նվագախմբի մասնակցությամբ շքերթով, որի ժամանակ երիտասարդներն իրենց ուսերին են բարձրացրել Հոկանսոնին։ Հաջորդ օրը Հոկանսոնը Գուստավ VI Ադոլֆ թագավորի մոտ ընդունելության հրավեր է ստացել[5]։

Գուստավ և Մարիա Հոկանսոնների շիրմաքարը։

«Պողպատե պապիկ», մականունը (շվեդ.՝ Stålfarfar) վերահղում է շվեդերեն «պողպատե մարդ» (շվեդ.՝ Stålmannen) անվանը, որը կոմիքսների և կինոյի հերոս Սուպերմենի շվեդերեն թարգմանությունն է։

Հոկանսոնը վարձատրվել է գովազդերում նկարահանվելու համար, և նա երկար ժամանակ շրջել է երկրի ազգային պարկերում և ծերանոցներում, որտեղ հանդես է եկել կրոնական երգերով[6]։ Նա ձայնագրվել է Լիզեբերգում և հայտնի է դարձել որպես իր ժամանակի աշխարհի ամենատարեց ձայնագրված արտիստը։

1959 թվականին Հոկանսոնը հեծանվով ճանապարհորդել է Երուսաղեմ՝ սուրբ վայրերը այցելելու համար։ Նրա վերջին հեծանվարշավները տեղի են ունեցել 100 տարեկան դառնալուց հետո։

Մահվան պահին նա գրեթե 102 տարեկան է եղել, իսկ կինը՝ Մարիան, որը մահացել է Հոկանսոնից մեկ տարի առաջ, գրեթե 105 տարեկան էր։ Զույգը թաղված է Քվիստոֆտի գերեզմանատանը իրենց որդու մոտ, որն ավելի վաղ էր մահացել։

Սկուրուպե քաղաքի Յոհաննամուսեթ (շվեդ.՝ Johannamuseet) թանգարանը «Պողպատե պապիկին» նվիրված մշտական ցուցադրություն ունի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]