Գուսան (Կոմիտասի երգչախումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուսան (այլ կիրառումներ)
Գուսան
Komitas "Guzan" choir in Constantinople, 1910.jpg
ԵրկիրՕսմանյան կայսրություն
Գործունեություն1910 - 1915
Նախկին անդամներ
200-300 հոգի, որոնց թվում՝
Բարսեղ Կանաչյան, Միհրան Թումաճան,
Վարդան Սարգսյան,
Վաղարշակ Սրվանձտյան, Հայկ Սեմերճյան

Գուսան, Կոմիտասի երկսեռ երգչախումբն է։ Գործել է 1910 - 1915 թվականներին (1914 - 1915 թ.թ. կոչվել է «Հայ գուսան») Կոստանդնուպոլսում։ Համերգները տեղի են ունեգել Բերայի «Պտի-Շան» թատրոնի, «Յունիոն Ֆրանսեզ»-ի և այլ սրահներում։ Անձնակազմը՝ սկզբում 300, 1912 թվականից 200 հոգի էր։ «Գուսան»-ը ունեցել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, հանդես է եկել բազմաձայն կոնտրաստային կազմերով, մեծաթիվ ձայնաբաժանումներով ու մեներգիչներով նաև որպես կրկնակ խումբ։ Կատարել է Կոմիտասի խմբերգային երգերի, պարերգերի, ինչպես և հոգևոր ստեղծագործությունների ընդաձակ շարերը, «Պատարագ»-ը, հայրենասիրական երգերի մշակումները և արևմտաեվրոպական հեղինակների որոշ գործեր (մասնավորապես Վերդիի և Վագների օպերաներից հատվածներ)։ Համերգները հաճախ ուղեկցվել են Կոմիտասի բանավոր կամ տպագիր բացատրականներով։ «Գուսան»-ի ելույթները եղել են Կոստանդնուպոլսի ընդհանուր երաժշտական հայ ազգային կյանքի կարևոր երևույթ (1913 թվականի հոկտեմբերի 25-ի ելույթը դարձել է հայ գրերի գյուտի 1500 և տպագրության 400- ամյակների տոնակատարության կարևոր օղակներից մեկը)։ «Գուսան»-ում մասնագիտական պատրաստություն են ձեռք բերել «Կոմիտասյան հինգ սաները»՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adalian, Rouben Paul (2010). Historical Dictionary of Armenia. Lanham, Maryland: Scarecrow Press.