Գունբյոռն Ուլֆսոն
Արտաքին տեսք
| Գունբյոռն Ուլֆսոն | |
|---|---|
| Ծնվել է | 10-րդ դար |
| Ծննդավայր | Նորվեգիա |
| Մահացել է | 10-րդ դար |
| Քաղաքացիություն | Նորվեգիա |
| Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող |
Գունբյոռն Ուլֆսոն (նորվ.՝ Gunnbjørn Ulvsson, 10-րդ դար, Նորվեգիա - 10-րդ դար), նորվեգացի ծովագնաց, առաջին եվրոպացին, ով տեսել է Ամերիկայի ափերը[1]։ Գունբյոռնը Նորվեգիայից ճանապարհորդում էր դեպի Իսլանդիա, սակայն ուժեղ ծովային փոթորիկը նրա նավը քշել է դեպի արևմուտք, որի արդյունքում էլ Գունբյոռնի արշավախմբի առաջ բացվել են Գրենլանդիայի ափերը։ Դեպքի իրական ժամանակաշրջանը հայտնի չէ (շատ պատմաբաններ կարծում են, որ դա տեղի է ունեցել 876- 932 թթ)։ Գունբյոռնի անունն է կրում Գրենլանդիայի ամենաբարձր լեռը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիկինգներ։ Փախուստ հյուսիսից, «Տերրա»։
|