Գունավոր մատիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գունավոր մատիտներ

Գունավոր մատիտ, նկարչության գործիք: Այն իրենից ներկայացնում է նեղ, պիգմենտավորված միջուկ, որը մտցված է փայտյա գլանաձև պատյանի մեջ: Ի տարբերություն գրաֆիտի կամ ածխի մատիտի՝ գունավոր մատիտի միջուկն ունի յուղային կամ մոմե հումք և պարունակում է պիգմենտների,հավելումների և դրանք կապակցող բաղադրատարրերի այլ համաչափություն: Լուծվող մատիտները և գունամատիտները նույնպես արտադրվում են որպես գունավոր միջուկներ՝ մեխանիկական մատիտների համար:

Գունավոր մատիտների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր մատիտները կարող են տարբերվել որակով և օգտագործման հարմարավետությամբ: Միջուկի պիգմենտի կոնցենտրացիան, պիգմենտների լուսակայունությունը, երկարակեցությունը և միջուկի փափկությունը բրենդի ու նրա շուկայական գնի հիմնական ցուցանիշներն են: Յուղամատիտների կամ մոմե հումքով մատիտների և ջրում լուծվող գունավոր մատիտների միջև էական տարբերություն չկա: Չնայած դրան՝ որոշ արտադրողներ ջրում լուծվող մատիտները գնահատում են որպես նվազ լուսակայուն: Գունավոր մատիտների՝ որպես նկարչության գործիքի տարածվածության աճը հիմք դարձավ “Colored Pencil Society of America” [CPSA]-ի[1] հիմնադրման համար: Այս ասոցիացիան հիմնադրվել է 1990 թվականին՝ որպես կոմերցիոն ընկերություն, որը նվիրված էր 18 տարեկանից բարձր այն նկարիչներին, ովքեր նկարում էին գունավոր մատիտներով: CPSA-ը գունավոր մատիտները ներկայացնում է ոչ միայն որպես արվեստի գործիք, այլև ձգտում է ստանդարտներ սահմանել՝ գունավոր մատիտներ արտադրողների համար: Մյուս երկրները, ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և Մեքսիկան[2][3][4] իրենց կազմակերպությունները և համայնքները ձևավորել են այն նկարիչների համար, ովքեր օգտագործում են գունավոր մատիտներ: Սովորաբար գունավոր մատիտները պահվում են գրչատուփերի մեջ՝ մեխանիկական վնասվածքներից խուսափելու նպատակով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունավոր մատիտների պատմությունը մինչև վերջ վերծանված և բացահայտված չէ: Մոմե հումքով մատիտի մասին հիշատակվում է հռոմեացի գիտնական Պլինիոս Ավագի[5] աշխատություններում: Մոմի հիման վրա պատրաստված նկարչական նյութերն օգտագործվել են հարյուրամյակներ շարունակ՝ պահպանելով իրենց վառ գույները և բնական տեսքը: Չնայած այն հանգամանքին, որ գունավոր մատիտները տասնամյակներ շարունակ գործածվում էին մակերևույթի վրա «ստուգման և նշագրման համար», միայն 20-րդ դարի սկզբում այն սկսեցին արտադրել նկարիչների համար անհրաժեշտ որակով: Արտադրողները, ովքեր առաջինն սկսեցին նկարիչների համար նախատեսված գունավոր մատիտների արտադրությունը, 1908 թվականին ներառում են Faber-Castell-ը, 1924 թվականին՝ Caran d’Ache-ն, հետո նաև՝ Berol Prismacolor-ը (1938 թվականին)[6]: Այլ հայտնի արտադրողներ են Blick Studio-ն, Bruynzeel-Sakura-ն, Cretacolor-ը, Derwent-ը, Holbein-ը, Koh-i-Noor Hardtmuth-ը, Lyra-ն, Mitsubishi-ն, Schwan-Stabilo-ն և Staedtler-ը: 2016 թվականին՝ եծահասակաների համար նախատեսված գունազարդման գրքի[7] և ամենօրյա գունազարդման գրքի[8] ի հայտ գալով պայմանավորված՝ ԱՄՆ-ում գունավոր մատիտների վաճառքը եռակի աճ գրանցեց: Վերջին տարիների ընթացքում գունավոր մատիտները կիրառվում են արտ-թերապիայում և ռեաբիլիտացիայում[9]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About CPSA»։ Colored Pencil Society of America։ Վերցված է 12 September 2013 
  2. «UK Coloured Pencil Society»։ UKCPS, Artist 2013։ Վերցված է 13 September 2013 
  3. «Coloured Pencil Society of Canada»։ Coloured Pencil Society of Canada։ Վերցված է 13 September 2013 
  4. Lindhardt Belinda։ «Australian Coloured Pencils Network»։ Australian Coloured Pencils Network։ Վերցված է 13 September 2013 
  5. Girdler, Jr. Reynolds (1967)։ Crayons in the History of the Arts։ National Art Education Association։ էջ 31։ JSTOR 3190944 
  6. Ellis Margaret։ «Categories of Wax-Based Drawing Media»։ waac newsletter։ Վերցված է 13 September 2013 
  7. «Johanna Basford Coloring Books» 
  8. «Paper diary with coloring pages»։ ISBN 0692593209 
  9. «Why adult coloring books are good for you - CNN» 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]