Գուլփաչա Ուլֆաթ
Արտաքին տեսք
Գուլփաչա Ուլֆաթ
փուշթու՝ ګل پاچا الفت | |
|---|---|
| Ծնվել է | 1909[1] |
| Ծննդավայր | Քարղայի, Emirate of Afghanistan |
| Վախճանվել է | դեկտեմբերի 19, 1977[2] |
| Վախճանի վայր | Քարղայի, Republic of Afghanistan |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և թարգմանիչ |
| Քաղաքացիություն | |
Գուլփաչա Ուլֆաթ (փուշթու՝ ګل پاچا الفت, 1909[1], Քարղայի, Emirate of Afghanistan - դեկտեմբերի 19, 1977[2], Քարղայի, Republic of Afghanistan), աֆղան գրող, հասարակական գործիչ։ Գրել է փուշտու լեզվով։ Հոգևոր կրթություն է ստացել Քաբուլում և Զալալաբադում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956-1963 թվականներին եղել է «Պաշտո տոլընա» պատմաբանասիրական ակադեմիայի նախագահը, խմբագրել Աֆղանստանի առաջատար թերթերն ու ամսագրերը։
Հեղինակ է չափածո («Ընտիր բանաստեղծություններ», 1955, «Արտի ձայնը», 1962) և արձակ («Վառվող ջահ», 1941, «Ընտիր արձակ», 1956, ժողներ) գործերի։ Ուլֆաթի ստեղծագործություններում միահյուսված են ավանդական ու ժամանակակից սյուժեներ, մոտիվներ, կերպարներ։
Գրողի նախասիրությունը փիլիսոփայության այլաբանությունն է։ Ուլֆաթի երկերը խորապես մարդասիրական են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.lekwal.com/ulfat Արխիվացված 2011-07-13 Wayback Machine
- http://www.ulfat.net Արխիվացված 2021-05-11 Wayback Machine
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |