Գուարակեսաբա էկոլոգիական կայան
Տեսակ | էկոլոգիական կայան |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ և ծովային պահպանվող տարածք |
Մասն է | Atlantic Forest South-East Reserves? |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Պարանա |
Հիմնվել է | 1982 |
Մակերես | 13 638 հեկտար, 4370 հեկտար, 4357 հեկտար և 13 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Գուարակեսաբա էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica da Guanabara), էկոլոգիական կայան Բրազիլիայի Պարանա նահանգի Գուարակեսաբա մունիցիպալիտետում։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]4476 հա տարածքով Գուարակեսաբա էկոլոգիական կայանը ստեղծվել է 1982 թվականի մայիսի 31-ին։ Առափնյա ծովային բիոմում է։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն գտնվում է Պարանա նահանգի Գուարակեսաբա մունիցիպալիտետի տարածքում[2]։ Էկոլոգիական արգելոցն ամբողջությամբ ընդգրկված է Գուարակեսաբա բնապահպանական պահպանվող տարածքում[2]։ Լագամար մոզաիկի մի մասն է[3]։
Շրջակա միջավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը մայրցամաքային և ծովային ծագման չմիավորված նստվածքի հարթ տարածք է[2]։ Ամենաբարձր կետը ծովի մակարդակից բարձր է 30 մետր։ Պահպանման միավորումը գտնվում է Բենիտոյում տեղակայված Տագասաբա և Սեռա Նեգրա գետերի գետախառնունքում, ինչպես նաև Իտակուի Պակոտուվա ու Բոկասու գետերի միախառնման և Գուարակեսաբա, Պորուկուարա, Բիրիգուի ու Սաբուի գետերի գետաբերաններում։ Այս գետաբերանների միջև կան բազմաթիվ ջրանցքներ և սև ջրային ավազաններ[2]։ Միավորումն ընդգրկում է Բայա դոս Պինեյրոսի արևմտյան, Բայա դե Գուարակեսաբայի հյուսիսային ու Էնսեադա դու Բենիտոյի արևմտյան հատվածներում գտնվող մանգլենիների տարածքները, ինչպես նաև Լարանժեյրաս, Ռաբելու, Պավոսա, Բանանաս և Գալիետա կղզիները[2]։
Կայանը ընկած է խոնավ արևադարձային գոտում։ Տեղումների մեծ քանակություն դիտվում է փետրվար-ապրիլ ամիսներին[4]։ Տարեկան տեղումների միջին քանակը 2365 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 17-26 °C, իսկ միջինը` 21 °C է[2]։ Բուսականությունը պարունակում է Ատլանտյան խոնավ անտառը, անցումային անտառներն ու մանգլենիները[4]։ Մանգլենիների հիմնական տեսակներն են՝ ռիզոֆորա մանգլենին, Laguncularia racemosa և Avicennia schaueriana։ Ծաղկում են մարտից հոկտեմբեր։ Դրանք դասավորվում են հստակ սահմանված գոտիների մեջ։ Գետի եզրին ամենամոտ գտնվողը ռիզոֆորա մանգլենին է[2]։ Ձկներից ու թռչուններից բացի, մանգլենիներում կան խեցգետնակերպերի, փափկամարմինների և այլ անողնաշարավոր կենդանիների բազմաթիվ տեսակներ[4]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկոլոգիական կայանը «խիստ բնական արգելոց է», որը գտնվում է Բնության պահպանության միջազգային միության Iա[2] կատեգորիայի ներքո։ Կայանը ստեղծվել է մանգլենիներն ու կղզու էկոհամակարգը պահպանելու, անհետացող տեսակները պաշտպանելու, գենային բանկերը պահպանելու և գիտական հետազոտություններին աջակցելու համար[4]։ Կարմրապոչ ամազոնը պահպանվող տեսակ է կայանում[1]։
-
Գուարակեսաբա բնապահպանական պահպանվող տարածք (խոշոր կարմիր ուրվագիծ), պահպանման միավորումներ և համայնքներ
-
Նավակը գետաբերանին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Esec de Guaraqueçaba (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016-08-09-ին, Վերցված է 2016-04-15-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Estação Ecológica Guaraqueçaba», Ambiente Brasil (Portuguese), Վերցված է 2016-04-15-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Estação Ecológica de Guaraqueçaba (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-05-07-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidades de Conservação - Mosaico do Litoral Sul de São Paulo e do Litoral do Paraná - LAGAMAR (Portuguese), ICMBio, Արխիվացված է օրիգինալից 2019-05-27-ին, Վերցված է 2016-09-19-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)