Գորիսի քաղաքային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գորիսի քաղաքային գրադարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Տեսակգրադարան
Հիմնվել է1921
ՏեղադրությունԳորիս
Հավաքածուներ
Չափ16 000 գիրք
Կոորդինատներ: 39°30′21.890000101588″ հս․ լ. 46°20′32.210000101606″ ավ. ե. / 39.50608055558377174° հս․. լ. 46.34228055558377690° ավ. ե. / 39.50608055558377174; 46.34228055558377690

Գորիսի քաղաքային գրադարան, գրադարան Գորիսում, որը բացվել է 1921 հուլիսին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ առաջին գրադարանավարների՝ 1919 թվականին Գորիսում մասնավոր մի տան գործել է շրջիկ գրադարան, որտեղ եղել է 468 կտոր գիրք: Գրադարանը կոմունիստների միջոցով Զանգեզուրի բնակչությանն է մատակարարել մարքսիստական և այլ տիպի գրականություն։ Գրադարանն ունեցել բավականին ընթերցողներ: Լեռնահայաստանի կործանումից հետո հենց այդ շրջիկ գրադարանի հիմքի վրա էլ Գորիսում 1921 թվականի հուլիսին բացվում է գավառագիտական գրադարան, որը գործել է մինչև 2000 թվականը։ Գրադարանը գտնվել է ներկայիս Գուսան Աշոտի 23 հասցեում։ Գրադարանի վարիչ է նշանակվել Գառնիկ Պապիկյանը, գրադարանավար՝ Պետրոս (Պետյա) Բադիրյանը, որն էլ հետագայում նշանակվում է գրադարանի վարիչ և աշխատում մինչև 1957 թվականը։

1925 թվականին գրադարանն ուներ 2000, 1930 թվականին՝ 5000 կտոր գրականություն: 1951 թվականին գրադարանի գրքային ֆոնդը կազմում էր 16000 կտոր գրականություն: Գրքային ֆոնդի ավելացման հետ աստիճանաբար ավելացել է նաև աշխատողների քանակը։ Գրադարանի վարիչ Պետրոս Բադիրյանը արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանի, իսկ գրադարանավարուհի ժենյա Բեգլարյանը՝ ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության պատվոգրի: 1954 թվականին գրադարանը հանրապետական ստուգատեսին շահում է և ստանում դիպլոմ։ 1958 թվականին գրադարանն արժանացել է «Լավագույն աշխատանքի գրադարանի» կոչման: Այդ շրջանում գրքային ֆոնդը կազմել է 28056 կտոր, որից 16125 հայերեն, 11931՝ ռուսերեն: Գրադարանն ուներ գրապահոցներ, երկու ընթերցասրահ: 1959 թվականին գրադարանի վարիչ է նշանակվում Նինան Հովսեփյանը[1]։

Գրադարանն ուներ 15 շրջիկ գրադարան, որոնք աշխատանքներ էին իրականացնում Գորիսի ու գյուղերի արդյունաբերական ձեռնարկությունների բանվոր ծառայողների շրջանում: Գրադարանը միջգրադարանային աբոնոմենտով կապված էր Մոսկվայի Վ. Լենինի անվան կենտրոնական գրադարանի և Երևանի Ալ․ Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի հետ: 1959 թվականի Գորիսի քաղաքայի գրադարանն այդ այդ գրադարաններից ստացվել էր 256 անուն մասնագիտական գիրք: 1960 թվականին գրադարանը ստանում էր 90 անուն բաժանորդագրված թերթեր և ամսագրեր:

1959 թվականի նոյեմբերի 26-ին՝ գրադարանի հիմնադրման 40-ամյակի առթիվ Գորիսի շրջսովետի գործադիր կոմիտեի որոշմամբ գրադարանը կոչվեց հայ գրող Րաֆֆու անունով։ 1950 թվականին հիմնված Գորիսի շրջանային գրադարանը, որի վարիչն էր Շուշիկ Հովհաննիսյանը, միացվել է Րաֆֆու անվան քաղաքային գրադարանին, և գրադարանն անվանվել է Րաֆֆո ւ անվան շրջանային գրադարան։ Գրադարանի ընդհանուր ֆոնդը դառնում է 60000 կտոր գրականություն, ընթերցողների թիվը հասնում է մոտ 4000-ի։ 1964 թվականին գրադարանը հանրապետությունում արժանանում է «Գերազանց աշխատանքի գրադարան» կոչմանը:

1979 թվականի նոյեմբերին Րաֆֆու անվան շրջանային գրադարանի հիմքի վրա ստեղծվում է Գորիսի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգը, որի մեջ ընդգրկվում են քաղաքի և գյուղերի գրադարանները՝ իրենց աշխատողներով ու գրքային ֆոնդով:

Գրադարանների այդ կենտրոնացված համակարգը գործել է մինչեւ 1997 թվականը: Շրջանային խորհրդի լուծարումից և տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծումից հետո գյուղական գրադարաններն անցնում են գյուղական համայնքների ենթակայության:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սյունյաց երկիր, 2011, մայիսի 28