Գոհար Ֆիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոհար Ֆիլոյան
Ծնվել էհունվարի 2, 1914(1914-01-02) (105 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմանկագիր և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
Գոհար Ֆիլոյան Վիքիդարանում

Գոհար Գաստոնի Ֆիլոյան (հունիսի 2, 1914, Վլադիկավկազ, ԽՍՀՄ), հայ մանկագիր, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ 1974 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականի հունիսի 2-ին, Վլադիկավկազ քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Թբիլիսիի մանկաբանական ինստիտուտը և աշխատել մանկապարտեզում որպես դաստիարակչուհի։ 1942 թվականից բնակվում է Երևանում։

Նրա մի շարք ստեղծագործություններ լույս են տեսել վրացերեն և ռուսերեն լեզուներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թռչնիկ երաշտահավիկը, Երևան, Հայպետհրատ, 1960, 16 էջ, տպ․ 20.000
  • Կախարդական ծաղիկը, Երևան, Հայպետհրատ, 1961, 13 էջ, տպ․ 5.000
  • Միկի և Պակի արկածները, Երևան, «Հայաստան», 1969, 104 էջ, տպ․ 15.000
  • Իմ բարեկամները, Երևան, «Հայաստան», 1972, 92 էջ, տպ․ 10.000
  • Շղիկներ, Երևան, «Սովետական գրող», 1982, 97 էջ, տպ․ 10.000
  • Հեքիաթների աշխարհում, Երևան, «Սովետական գրող», 1985, 104 էջ, տպ․ 15.000

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 579