Գոհար Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | մայիսի 27, 1925 (100 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1947) |
| Մասնագիտություն | բժիշկ և համաճարակաբան |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1971) և պրոֆեսոր (1990) |
| Պարգևներ | |
| Կայք | epidinstitute.info.am |
Գոհար Բաղդասարի Ղուկասյան (մայիսի 27, 1925, Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1990)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1968)։ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ (2001)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոհար Ղուկասյանը ծնվել է 1925 թվականին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Նույն թվականից աշխատել է Արտո Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում[1], 1979 թվականից՝ համաճարակաբանության և իմունաբանության լաբորատորիայի վարիչ, 1979-2001 թվականներին, միաժամանակ՝ փոխտնօրեն[2]։
Աշխատանքները վերաբերում են գրիպի, սալմոնելոզների և աղիքային այլ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության և կանխարգելման, օրգանիզմի անընկալունակության վրա հակաբիոտիկների ազդեցության հարցերին։ 191 գիտական աշխատությունների և 2 հայտանգործությունների հեղինակ է[3].
- «Эпидемиология и вакцинопрофилактика гриппозных заболеваний в гг. Ереване и Ленинакане» Дис. канд. мед. наук. 1957
- «Влияние антибиотиков на развитие специфического иммунитета и некоторых факторов естественной резистентности» Дис. док. мед. наук. 1971
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առողջապահության գերազանցիկի» նշան, 1961
- ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, 1968
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Master». www.epidinstitute.info.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «АФ РАЕН - Члены Академии». www.raen.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհար Ղուկասյան» հոդվածին։ |