Jump to content

Գոլդեն դելիշես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլդեն դելիշես

Գոլդեն դելիշ, ոսկե հրաշալի, խնձորենու ամերիկյան սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Մշակվում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական բոլոր գոտիներում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառը միջին աճեցողության է՝ կլորավուն կամ տափակակլորավուն սաղարթով։ Պտղաբերում է տնկման 6-7-րդ տարում, գաճաճ պատվաստակալների վրա՝ 3-4-րդ։ Պտուղը միջին մեծության և մեծ (130-160 գ) է, երկարավուն կամ կլորավուն-կոնաձև։ Մաշկը՝ անհարթ, միջին հաստության և ամրության, բերքահավաքի ժամանակ՝ կանաչադեղնագույն, պահպանման ժամանակ՝ ոսկեդեղնագույն, բազմաթիվ մանր մոխրագույն ենթամաշկային կետերով։ Պտղամիսը՝ բաց դեղնագույն, նուրբ, հյութալի, բուրումնալի, թթվաշաքաղցր, հաճելի համով։ Բերքահավքը՝ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերիի սկզբին։ Բերքատվությունը՝ 200-300 ց/հա և ավելի։ Լավագույն փոշոտիչներն են՝ Ջոնաթան, Ռեդ Դելիշես, Բանան ձմեռային, Այդորեդ և այլ սորտերը։ Պտուղները փոխադրունակ են, պահպանվում են մինչև մայիս, կարող են թառամել։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված։

Սորտը ստացվել է չնախատեսված խաչասերման արդյունքում։ Grimes Golden[1][2] և Golden Reinette[3] սորտերը սովորաբար նշվում են որպես հավանական ծնողներ։ Առաջին ծառը հայտնաբերվել է Արևմտյան Վիրջինիա նահանգի Քլեյ շրջանի Մուլինս ֆերմայում։ Անդերսոն Մուլինսը ծառը և բաշխման իրավունքները վաճառել է Ստարկ եղբայրների տնկարաններին և այգիներին, որոնք 1914 թվականին առաջինն են սկսել վաճառել դրանք որպես Կարմիր Դելիշես սորտի լրացում[4]։

2010 թվականին իտալական կոնսորցիումը հայտարարել է, որ սորտի գենոմը ամբողջությամբ վերծանված է[5]։ 2010 թվականի դրությամբ գոլդեն դելիշ գենոմը դարձել է բույսերի ամենամեծ վերծանված գենոմը. այն պարունակում է 57,000 գեն, որն ավելի մեծ է, քան ուսումնասիրված ցանկացած այլ բույսի գենոմ:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Dunbar Man 'Discoverer' of Golden Delicious Apple». Charleston Daily Mail. 1962 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 27-ին. «He is J. M. Mullins, now a man in his 87th year and living in Dunbar, though he spent his lifetime until recent years in Clay County.»
  2. (West Virginia Div. of Culture and History Արխիվացված 2018-09-29 Wayback Machine)
  3. Mass, V. 1970. Golden Delicious. pp. 69-85. In North American apples: varieties, rootstocks, outlook. Michigan State Univ. Press, East Lansing.
  4. Higgins, Adrian (2005 թ․ օգոստոսի 5). «Why the Red Delicious No Longer Is. Decades of Makeovers Alter Apple to Its Core». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 27-ին. «When Stark's successors, in a similar stunt, found and named the Golden Delicious growing in West Virginia in 1914, the Delicious became Red Delicious.»
  5. An Italian-led international research consortium decodes the apple genome Արխիվացված 2010-09-05 Wayback Machine AlphaGallileo August 29, 2010, Retrieved August 29, 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլդեն դելիշես» հոդվածին։